ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական տհաճ միջադեպն է ունեցել մամուլի ասուլիսի ժամանակ: CBS News- ի լրագրող Պաուլա Ռիդը նշել է, որ «Վետերանների ընտրություն» նախագիծը, որն ամերիկացի առաջնորդը անվանում է իր վարչակազմի արժանիքը, հայտնվել է դեռևս 2014 թվականին:
Ի պատասխան՝ Սպիտակ տան ղեկավարը փորձել է խոսք տալ մեկ այլ լրագրողի, բայց Ռիդը թույլ չի տվել ու նորից է դիմել նախագահին: Թրամփը ստիպված է եղել շնորհակալություն հայտնել ներկաներին և հեռացել է ամբիոնից:
Մայիսին էլ Ամերիկայի առաջնորդը վիճեց լրագրողների հետ և ընդհատեց հերթական մամուլի ասուլիսը: Երբ Թրամփը նշել էր, որ Միացյալ Նահանգները մյուս երկրներից ավելի շատ է կորոնավիրուսային թեստեր իրականացնում, լրագրողներից մեկը հարցրել էր, թե ինչու է նախագահը խոսել ԱՄՆ-ում անցկացվող թեստերի քանակի մասին, երբ երկրում մարդիկ շարունակում են մահանալ: Ի պատասխան՝ Սպիտակ տան ղեկավարը խորհուրդ է տվել այդ մասին հարցնել ոչ թե իրեն, այլ՝ Չինաստանին: Այնուհետև Թրամփը հարցն անվանել է «նողկալի», ինչը զայրացրել է լրագրողին: