Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հավաստմամբ՝ Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը չեն ցանկանում, որ ինքը վերընտրվի նոյեմբերի 3-ին նախանշված ԱՄՆ նախագահի ընտրություններում՝ գրում է ТАСС գործակալությունը:
Սպիտակ տան ղեկավարն այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Նյու Ջերսիում կայացած մամուլի ասուլիսին:
«Կարծում եմ՝ վերջինը, ում Ռուսաստանը կցանկանար տեսնել ԱՄՆ նախագահի պաշտոնում, Դոնալդ Թրամփն է: Ոչ ոք այնքան կոշտ դիրքորոշում չի ցուցաբերել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, քան ես»,- հայտնել է Դոնալդ Թրամփը:
Սպիտակ տան ղեկավարի պնդմամբ՝ նույն դիրքորոշումն ունեն նաև Չինաստանն ու Իրանը: Թրամփը նշել է, որ Միացյալ Նահանգները հետևելու է բոլորին: