Հնդկաստանում ավիավթարի ենթարկված Boeing 737 ուղևորատար օդանավի բեկորներից հայտնաբերվել են օդային փոխադրամիջոցի սև արկղերը: Այս մասին տեղեկացնում է Hindustan Times պարբերականը:
Օդանավի ինքնագրիչները կուղարկվեն Դելի՝ օդաչուների խոսակցության ձայնագրությունը վերծանելու նպատակով:
Խոշոր ավիավթարը տեղի էր ունեցել օգոստոսի 7-ին Հնդկաստանի Կերալա նահանգում: Վայրէջքի պահին տեղումներ են եղել: Օդային փոխադրամիջոցը դուրս է եկել թռիչքուղու տարածքից ու կիսվել երկու մասի:
Boeing 737 ուղևորատար օդանավում եղել է 191 ուղևոր: Ավիավթարի հետևանքով մահացել է 20 մարդ: Տուժել է ավելի քան 140 ուղևոր: