• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Տուժած անձինք չկան. Ոստիկանությունը՝ Փարպեցի փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի վերաբերյալ Տուժած անձինք չկան. Ոստիկանությունը՝... 13:21
45 նոր տրոլեյբուս՝ Հանրապետության հրապարակում 45 նոր տրոլեյբուս՝ Հանրապետության հրապարակում 12:34
ՆԳՆ ոստիկանության միջոցառումների շնորհիվ շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք ՆԳՆ ոստիկանության միջոցառումների շնորհիվ... 11:11
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Դատախազությունն առաջարկում է բարելավել ընտանեկան բռնության դեմ պայքարի արդյունավետությունը
Հասարակություն
16:0507 Օգս, 2020

Դատախազությունն առաջարկում է բարելավել ընտանեկան բռնության դեմ պայքարի արդյունավետությունը

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով կատարված լրացմամբ 2018 թվականի հունվարի 1-ից դատախազին բացառիկ իրավունք վերապահվեց մասնավոր մեղադրանքի դեպքերով, հանրային մեղադրանքի կարգով, այսինքն՝ նաև առանց դիմողի բողոքի առկայության, քրեական վարույթ հարուցել ընտանիքում բռնության բոլոր այն դեպքերում, երբ, դատախազի գնահատմամբ, անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը:

ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել և ամփոփվել է ընտանիքում բռնության մասնավոր մեղադրանքի դեպքերը հանրային կարգով քննելու կապակցությամբ դատախազի՝ հիշյալ լիազորության իրացման վիճակը: Ամփոփման արդյունքներով ի հայտ են բերել մի շարք բացեր և լրացուցիչ խնդիրներ, որոնց լուծումները կարող են էապես բարելավել ընտանիքում բռնությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունը:

Այդ նպատակով ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում նախանշվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների առաջարկություններ, որոնք ներկայացվել են ՀՀ Կառավարությանը՝ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի՝ ընտանիքում բռնության դեմ պայքարի օրենսդրության կատարելագործում ինստիտուցիոնալ մեխանիզմների մշակում բաղադրիչի շրջանակներում:  

Մասնավորապես՝ դատախազությունն առաջարկել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասում կատարել այնպիսի փոփոխություն, որի դեպքում դատախազի՝ հիշյալ լիազորության իրացման հնարավորությունը կապվի ենթադրյալ հանցագործությունից տուժած անձի ոչ միայն անօգնական կամ կախվածության վիճակի, այլ նաև նրա կյանքին կամ առողջությանը սպառնացող իրական անմիջական վտանգի առկայության հետ: Դա բխում է քրեադատավարական օրենսդրությունը ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից՝ հաշվի առնելով, որ վերջինս ընտանիքում բռնության մասնավոր դեպքերը հանրային կարգով քննելու հնարավորությունը մեծապես կապում է բռնության կրկնվելու հավանականության և այդ առումով անձի կյանքի իրավունքի երաշխավորման պետության պոզիտիվ պարտականության հետ:

Բացի այդ, թեև դատախազը կարող է ստուգել ընտանիքում բռնության դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը՝ պարզելու ենթադրյալ բռնության ենթարկվածի՝ անօգնական վիճակում կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, սակայն դրա համար խիստ անբավարար է միայն բացատրությունների արձանագրություններին կամ նյութերին ծանոթանալը:

Չնայած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասի կիրարկման վերաբերյալ ՀՀ դատախազությունում շրջանառության մեջ դրված ուղեցույցով պարտավորեցվել է դատախազներին ընտանիքում բռնության յուրաքանչյուր դեպքով կազմակերպել ենթադրյալ բռնությունից տուժած անձի ընդունելություն՝ հավաստիանալու նրա՝ անօգնական վիճակում գտնվելու կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու հանգամանքների առկայության մեջ, սակայն շատ դեպքերում, ենթադրյալ բռնարարի հետ արդեն իսկ հաշտված լինելու կամ այլ պատճառով, ընտանիքում բռնությունից տուժած անձինք հրաժարվում են ընդունելության ներկայանալ դատախազություն:

Այս առումով առաջարկվել է, դատախազի իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության համաչափությունն ապահովելու նպատակով նախատեսել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված լիազորության իրացման առավել արդյունավետ մեխանիզմներ:

Ներկա կարգավորումների պայմաններում խնդրահարույց է նաև այն իրավիճակը, երբ, քրեական գործն ի սկզբանե դատախազի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ հոդվածի կարգով հարուցված չլինելու պայմաններում, տուժողը հաշտվում է մեղադրյալի հետ, սակայն առկա են տուժողի՝ անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարած անձից ունեցած կախվածության փաստի ուժով իր իրավաչափ շահերը պաշտպանել չկարողանալու կամ կյանքին, առողջությանը սպառնացող իրական վտանգի վերաբերյալ տվյալներ: Այդ պարագայում քրեական վարույթը հանրային կարգով շարունակելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հնարավորություն, փաստորեն, առկա չէ:  

Այս առումով առաջարկվել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում համապատասխան փոփոխությունների միջոցով իրավական հնարավորություն ստեղծվի նաև դատախազի կողմից հանրային մեղադրանքի կարգով քրեական գործ հարուցելու այն դեպքերում, երբ դիմողի բողոքի հիման վրա ընտանիքում բռնության մասնավոր դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության փուլում անձը հրաժարվել է բողոքից, բայց առկա է տուժողի անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարած անձից ունեցած կախվածության փաստի ուժով իր իրավաչափ շահերը պաշտպանել չկարողանալու կամ կյանքին, առողջությանը սպառնացող իրավան անմիջական վտանգ:

Ընտանիքում բռնության դեպքերով քննությունների պրակտիկան վկայում է նաև, որ լինում են դեպքեր, երբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով քրեական գործ հարուցելու մասին որոշում է կայացվում, սակայն հետագա նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հերքվում է, որ տուժողը ենթադրյալ հանցանք կատարած անձից գտնվել է կախվածության մեջ կամ անօգնական վիճակում կամ նախաքննության փուլում դադարում է նման վիճակի մեջ գտնվել: Գործող իրավանորմերով նման դեպքերում հնարավոր չէ կայացնել հաշտության հիմքով քրեական հետապնդումից հրաժարվելու մասին որոշում: Դատախազությունն առաջարկում է օրենսդրական փոփոխություններով լուծել նաև նշված խնդիրը:

Նկատի ունենալով ընտանիքում բռնությունների դեմ քրեաիրավական արդյունավետ պայքարի հանրային մեծ նշանակությունը՝ ՀՀ դատախազությունը շահագրգիռ է նշված առաջարկների շուրջ հանրային ու մասնագիտական առավել լայն քննարկումների հարցում:    

Ըստ ՀՀ ոստիկանությունից ստացված տվյալների, 2020 թ. առաջին 6 ամիսների ընթացքում քննվել է ընտանիքում բռնության 246 դեպք, որը 6-ով ավելի է 2019 թ. նույն ժամանակահատվածի համեմատ: 58-դեպքով հարուցվել է քրեական գործ, որը 4-ով ավելի է նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ: Ընդ որում՝ այս տարվա առաջին 6 ամիսների կտրվածքով մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական գործերը (թվով 13) 62.5% ավելի է 2019 թ. նույն ժամանակահատվածի համեմատ (թվով 8 քրեական գործ):   

Ընտանիքում բռնության մասնավոր մեղադրանքի 11 դեպքով, բողոքի բացակայության պայմաններում, դատախազի որոշմամբ, հարուցվել է նույնքան քրեական գործ: Փաստորեն՝ ընտանիքում բռնության դեպքերի առթիվ քրեական գործերի 20%-ը հարուցվել է դատախազի կողմից՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասի լիազորության իրացման արդյունքում:

Դիտումների քանակ16
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Թեժ գիծ՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերում աջակցություն ցուցաբերելու համար 15:5707 Օգս, 2020 Թեժ գիծ՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերում աջակցություն ցուցաբերելու համար Հասարակություն
  • Ոստիկանությունում անչափահասների և ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով թեժ գիծ է գործում 13:3929 Հլս, 2020 Ոստիկանությունում անչափահասների և ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով թեժ գիծ է գործում Հասարակություն
  • 2019-ին ընտանեկան բռնության գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 358 անձ. ՔԿ 19:5707 Փտր, 2020 2019-ին ընտանեկան բռնության գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 358 անձ. ՔԿ Իրավունք
Հիմա եթերում
Լրահոս
  • Ամենաչնչին քայլն անգամ ամենահամարձակ մտադրությունից ավելին է․ Անահիտ Մանասյան 19:2216 Մայ, 2026
  • Ցամաքասարի անունը հուշում է՝ գյուղում ջրի խնդիր կա. շուտով կավարտվի ջրագծի կառուցումը 19:1316 Մայ, 2026
  • ԱՄՆ-ը չի երկարաձգել ռուսական նավթի հետ գործողությունների ժամանակավոր թույլտվությունը 18:5116 Մայ, 2026
  • Նոր Սահմանադրության ընդունումն անհրաժեշտություն է. Էրդողան 18:3216 Մայ, 2026
  • Երևանի պետական կամերային երգչախումբը 30 տարեկան է 18:1716 Մայ, 2026
  • Նոր կյանք՝ նոր սերնդի անլար ռիթմավար սարքով 17:5516 Մայ, 2026
  • Կրեմլի հիբրիդային արշավները Հայաստանի ու եվրոպական երկրների դեմ․ գաղտնի փաստաթղթեր 17:3216 Մայ, 2026
  • Բուժառուի կյանքը փրկվել է բուժանձնակազմի օպերատիվության ու պրոֆեսիոնալիզմի շնորհիվ 17:2616 Մայ, 2026
  • Մեր տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը շարունակում են մնալ Հայաստանի առաջնահերթությունների շարքում․ Աբիսողոմոնյան 17:0816 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Խմելու ջրի նոր ցանց և ասֆալտապատ ճանապարհ Ցամաքասարում. սպասում են ոռոգման ջրին 17:0016 Մայ, 2026
  • «Ակբա բանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 3 մլրդ 770 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:4916 Մայ, 2026
  • Մոսկվան և Վաշինգտոնը շատ ինտենսիվ շփումներ են վարում. Ռյաբկով 16:3216 Մայ, 2026
  • Պարեկները հանրապետության տարբեր հատվածներում ատրճանակներ են հայտնաբերել 16:1116 Մայ, 2026
  • ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է 15:4816 Մայ, 2026
  • Ստեղծվել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով 15:2916 Մայ, 2026
  • Թրամփը հայտարարել է աշխարհում «ամենաակտիվ ահաբեկչի» ոչնչացման մասին 15:0916 Մայ, 2026
  • Օվերչուկը և Մուստաֆաևը քննարկել են ՌԴ-Ադրբեջան տնտեսական կապերը 14:5416 Մայ, 2026
  • Հայաստանն առաջադրվել է World Travel Awards 2026-ի մրցանակաբաշխության երկու անվանակարգում 14:3616 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում 14:1916 Մայ, 2026
  • Արաղչին և Ջայշանկարը քննարկել են տարածաշրջանային զարգացումները 14:1716 Մայ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը ներկայացրել է Իսրայել-Լիբանան բանակցության մանրամասները 13:5216 Մայ, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ 13:3616 Մայ, 2026
  • Տուժած անձինք չկան. Ոստիկանությունը՝ Փարպեցի փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի վերաբերյալ 13:2116 Մայ, 2026
  • Ռուսաստանի տարբեր շրջաններում հայտնել են գործարաններում հրդեհների մասին 13:1216 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Հուսահատության տրոլեյբուս է՛լ չենք ունենա. վարչապետը ծանոթացել է նոր շարժակազմերին 13:0016 Մայ, 2026
  • Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիայի մեկնարկը 12:5316 Մայ, 2026
  • 45 նոր տրոլեյբուս՝ Հանրապետության հրապարակում 12:3416 Մայ, 2026
  • Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր 12:2416 Մայ, 2026
  • Ճողվածքի բուժման նորագույն մեթոդները 12:1116 Մայ, 2026
  • Վլադիմիր Պուտինը մայիսի 19-20-ը կայցելի Չինաստան 11:4916 Մայ, 2026
  • Թրամփը չի շտապում Թայվանին 12 մլրդ դոլարի զենքի մատակարարման հարցում 11:2816 Մայ, 2026
  • ՆԳՆ ոստիկանության միջոցառումների շնորհիվ շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք 11:1116 Մայ, 2026
  • Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը 11:0416 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 10:5216 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում 10:4616 Մայ, 2026
  • Ուսանողի օրը Հայաստանում պարզապես երիտասարդության տոն չէ․ Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը 10:1016 Մայ, 2026
  • Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ 09:5716 Մայ, 2026
  • Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ 09:4116 Մայ, 2026
  • Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը 09:1816 Մայ, 2026
  • Երևանի լցակայաններից մեկում հեղուկ գազի վաճառք է կասեցվել 09:0616 Մայ, 2026
  • Երբ է սպասվում խաղողի վազի մասսայական ծաղկումը Արարատյան դաշտում․ Հայհիդրոմետ 08:5416 Մայ, 2026
  • Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը 08:3316 Մայ, 2026
  • Հրդեհ Ստեփանավան քաղաքում 08:1116 Մայ, 2026
  • Պատանի նկարիչների աշխատանքները՝ հոբելյանական ցուցահանդեսում 01:0116 Մայ, 2026
  • Խելացի անասնաշենքերի կառուցման համար հատկացվող գումարներն ավելացվում են 00:4616 Մայ, 2026
  • Ըմբռնումով կվերբերվենք հայկական կողմի ցանկացած ընտրության. Օվերչուկ 00:3316 Մայ, 2026
  • Քննարկվել են մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի ենթաօրենսդրական ակտերի նախագծերը 00:1316 Մայ, 2026
  • Նոր խորհրդարանում պետք է որակյալ ընդդիմություն լինի. Արման Բաբաջանյան 23:5915 Մայ, 2026
  • Քննարկվել են «EU4Culture» ծրագրի երկրորդ փուլի իրականացմանը վերաբերող հարցեր 23:3815 Մայ, 2026
  • «Ալյանսը» ընտրապայքարի է դուրս եկել արմատական, ռադիկալ օրակարգով 23:2415 Մայ, 2026
  • Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ է գործարկվելու․ դեսպանություն 23:1215 Մայ, 2026
  • ՊԵԿ նախագահը մասնակցել է Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների հետազոտական նախագծերի արդյունքների ներկայացմանը 23:0015 Մայ, 2026
  • «Ուժեղ Հայաստանը» Շենգավիթում էր 22:5415 Մայ, 2026
  • ՆԳՆ-ում քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ հարցեր 22:4215 Մայ, 2026
  • Էջմիածնի բժշկական կենտրոնում առաջին անգամ լապարասկոպիկ վիրահատությամբ փրկել են 29-ամյա բուժառուի կյանքը 22:3415 Մայ, 2026
  • Երևանում կանցկացվի 2027 թ․ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնությունը 22:2715 Մայ, 2026
  • Կապանում բացվել է Ռաֆայել Մինասյանի կիսանդրին 22:1415 Մայ, 2026
  • Հարցազրույց Վաղարշակ Հարությունյանի հետ 22:0215 Մայ, 2026
  • Տեսանելի ապագայում Հարավային Կովկասի ընդգրկումը ԵՄ կազմում անհնար է. Քոչարյան 21:5115 Մայ, 2026
  • Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ 21:3115 Մայ, 2026
  • Էդ 40 օրվա համար սենց կոպիտ մի 50 հազար դրամ աշխատավարձ կտանք. նոր ձայնագրություն 21:1815 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | «Հիմնական ստավկեն դրած ա Սովխոզի վրա». Նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով 21:0015 Մայ, 2026
  • 40 տարի բեմում. Վահան Արծրունու հոբելյանական համերգը 20:5915 Մայ, 2026
  • Հույզեր, լռություն և ժամանակ. նկարիչ ամուսինների ցուցահանդեսը 20:5615 Մայ, 2026
  • Ալերգիայի դեմ պայքարի արդի մեթոդներ՝ նաև Հայաստանում 20:5315 Մայ, 2026
  • Ուսուցիչը պնդում է՝ ՔՊ հավաքին մասնակցել է դասից հետո, իր կամքով. 4 դպրոցի հարց ուսումնասիրվում է 20:5115 Մայ, 2026
  • Պատանի երկրաբանի դպրոց՝ ԵՊՀ-ում 20:4815 Մայ, 2026
  • Դատարանը վարույթ է ընդունել Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Սամվել Կարապետյանի 20:4515 Մայ, 2026
  • Մերցը զանգահարել է Թրամփին Իրանի պատճառով շաբաթներ տևած լարվածությունից հետո 20:4115 Մայ, 2026
  • Մայիսի 15-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3815 Մայ, 2026
  • Աշխատում ենք Միջին միջանցքի վերակենդանացման ուղղությամբ. Էրդողան 20:3315 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 15.05.2026 20:2815 Մայ, 2026
  • Ռուսաստանի և Բելառուսի ըմբիշներին թույլատրվել է մրցել իրենց դրոշների ներքո. UWW 20:2315 Մայ, 2026
  • Երևան–Սևան մայրուղու անտառածածկ հատվածներում նախատեսված աղբահավաքը հետաձգվում է. ՇՄՆ 20:1715 Մայ, 2026
  • Հայաստանը և ԱՄՆ-ը քննարկել են որդեգրման ոլորտում համագործակցության խորացման հարցեր 20:1215 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիսի 15. 2026 20:0815 Մայ, 2026
  • Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով 20:0215 Մայ, 2026
  • Թանգարանների գիշեր միջազգային միջոցառման օրը փակ կլինեն Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության 6-րդ և 7-րդ հարկերի ցուցասրահները 19:5515 Մայ, 2026
  • Հրդեհ Նուռնուսի ամառանոցներից մեկում 19:4615 Մայ, 2026
  • «Ռոսսելխոզնադզորի» հետ համատեղ ստուգումներ կանցկացվեն հայկական ձեռնարկություններում. ՍԱՏՄ 19:3915 Մայ, 2026
  • «Արդշինբանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 4 մլրդ 86 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:3115 Մայ, 2026
  • Նախընտրական շրջանում շատ ավելի ահագնացող ձևով փորձում են ավելացնել մեր զոհված հերոսների թիվը. ԱԺ նախագահ 19:2215 Մայ, 2026
  • Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր 19:1215 Մայ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Վիետնամի միջև մի շարք ոլորտներում համագործակցության հարցեր 19:0615 Մայ, 2026
  • Ռուսաստանն ըմբռնումով կվերաբերվի Հայաստանի ցանկացած ընտրությանը. Օվերչուկ 18:5315 Մայ, 2026
  • 6 նախկին պաշտոնյայի նկատմամբ քրհետապնդում է հարուցվել՝ քաղաքապետարանի նախկին շենքի քանդման գործով 18:4615 Մայ, 2026
  • Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ-ների միջև անցկացվել են խորհրդակցություններ 18:3415 Մայ, 2026
  • «Օրենքով գողը» նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով՝ խոչընդոտել է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը 18:2915 Մայ, 2026
  • Գլխավոր դատախազը Հայաստանում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր 18:2615 Մայ, 2026
  • ՄԻՊ-ին առընթեր հասարակական խորհուրդը քննարկել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները 18:1715 Մայ, 2026
  • Արման Դիլանյանը ՄԹ-ում ՀՀ դեսպանին է հանձնել ՍԴ հուշամեդալը 18:0615 Մայ, 2026
  • ԱՄԷ-ին չի հաջողվել Պարսից ծոցի երկրների հակաիրանական կոալիցիա ստեղծել 17:5815 Մայ, 2026
  • Քրեական ոստիկաններն ու պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. հայտնաբերվել է 3 կգ-ից ավելի մարիխունա 17:4215 Մայ, 2026
  • Եվրոպայի խորհրդի փորձագետները ներկայացրել են անձնական տվյալների պաշտպանության միջազգային չափանիշներն ու ՀՀ-ում առկա համակարգային խնդիրները 17:2915 Մայ, 2026
  • ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ ՀՀ-ում առցանց սեռական շահագործման կամ բռնության ենթարկված երեխաների մասով ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցի մասին 17:1115 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Քանդվել է հուշարձան շենք, կառուցվել՝ հյուրանոց․ մեղադրյալները՝ նախկին պաշտոնյաներ 17:0015 Մայ, 2026
  • Արաղչին սպառված չի համարում ԱՄՆ-ի հետ հակամարտության լուծման դիվանագիտական տարբերակները 16:5415 Մայ, 2026
  • 500 հեկտար նոր անտառ մինչև 2030 թվականը 16:4215 Մայ, 2026
  • Նախարարի տեղակալը հետևել է 4-րդ դասարանցիների՝ առաջին անգամ անցկացվող արտաքին գնահատմանը 16:3215 Մայ, 2026
  • ԱՄԷ-ն նախատեսում է 2027 թվականին գործարկել Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղ 16:2115 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015