Լիբանանի վարչապետ Հասան Դիաբն այսօր հայտարարել է, որ Իսրայելը սահմանին «ռազմական վտանգավոր էսկալացիայով» խախտել է իր երկրի ինքնիշխանությունը՝ զգուշացնելով սահմանային լավածության խորացման մասին: Թեմային է անդրադարձել Reuters գործակալությունը:
Միաժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ իր պետությունը կանի ամեն ինչ երկիրը պաշտպանելու համար:
Լիբանանի պնդմամբ, իսրայելական զինուժը տասնյակ հրթիռներ է արձակել արաբական երկրի ուղղությամբ: Բարեբախտաբար, տուժածներ չկան: