Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Չինաստանի դեմ դաշինք կազմելու կոչը, ասել է, որ Ռուսաստանը երբեք չի ընկերանում ինչ-որ մեկի դեմ: «Ռուսաստանը որևէ դաշինքի չի մասնակցում որևէ մեկի դեմ: Չինաստանը մեր դաշնակիցն է, մեր գործընկերը, երկիր, որի հետ մենք զարգացնում ենք գործընկերային հատուկ բնույթի հարաբերություններ»,- լրագրողներին ասաց Պեսկովը:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը կոչ էր արել ստեղծել «ժողովրդավարության նոր դաշինք»՝ Չինաստանին դիմակայելու համար: