Քիմ Քարդաշյանին նման լինելու պատճառով ժողովրդականություն վայելող ազգությամբ ադրբեջանցի Քամի Օսմանը խոսել է հայ-ադրբեջանական սահմանում էսկալացիայի մասին:
Ամերիկացի մոդելին, ում հաճախ են անվանում հանրահայտ ամերիկահայ Քիմ Քարդաշյանի կրկնօրինակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կոչեր անելու համար համացանցում ադրբեջանցիները անիծել են, կոչել դավաճան:
Instagram-ի իր էջում նա տեղադրել է իր լուսանկարն ու գրել. «Սերը բուժում է խորը վերքերը: Սիրեք միմյանց, ոչ թե կռվեք»: «Քաղաքականությունը իմ հոբբին չէ. Ես պարզապես ուզում եմ ասել, որ մենք պետք է սիրենք և հարգենք միմյանց... Ես սիրում եմ իմ հայ ընկերներին: Նրանք ինձ համար եղբայրներ ու քույրեր են, և ես նրանց համար պատրաստ եմ ամեն ինչի»,- ասել է մոդելը:
Գրությունն ուղեկցվել է Հայաստանի և Ադրբեջանի դրոշների ու սրտիկների պատկերներով: