Սիրիայի հյուսիս-արևելքում գործող Ներքին անվտանգության ուժերը, որը հայտնի է նաև որպես Ասայիշ քրդական ոստիկանություն, ռուսական զինվորականների վրա հարձակման համար մեղադրել է Թուրքիային՝ հայտնում է EADaily-ն: Ըստ լուրերի՝ հարձակումը կատարվել է անօդաչու թռչող սարքի միջոցով՝ Թուրքիայի հետ սահմանային Հասաքե նահանգի Դարբասիա քաղաքում:
Տեղական աղբյուրների համաձայն՝ ռուս զինվորականները ժամանել էին թուրքական անօդաչու սարքի հարձակման վայր՝ հետաքննելու նռնակի պայթյունի միջադեպը, որը տեղի էր ունեցել ավիահարվածից մի քանի ժամ առաջ:
Թուրքիայի զինված ուժերի կամիկաձե անօդաչու թռչող սարքի օգտագործման արդյունքում վիրավորվել էր երկու քուրդ ոստիկան, երեք ռուս, սիրիական բանակի մի քանի զինծառայող և տեղի բնակիչներ: