Առաջիկա օրերին ճապոնական Տանեգասիմա տիեզերակայանից ամերիկյան H-2A հրթիռը կարձակի 1,3 տոննա քաշով Մարսի ավտոմատ արբանյակը: Hope («Հույս») կոչվող զոնդը ենթադրվում է, որ կատարելու է 500 միլիոն կիլոմետր ճանապարհորդություն և Կարմիր մոլորակ է հասնելու 2021 թվականի փետրվարին, երբ կնշվի ԱՄԷ-ի ձևավորման 50-ամյակը:
Թռիչքի ճշգրիտ ժամանակը կախված է եղանակից: Այն արդեն երկու անգամ հետաձգվել է:
ԱՄԷ-ի գիտնականների նպատակն է ուսումնասիրել Մարսի մթնոլորտն ու կլիման, հասկանալ, թե ինչպես և ինչու է այդ մոլորակը կորցրել իր մթնոլորտի և ջրի մեծ մասը:
Արաբական Միացյալ Էմիրությունները տիեզերանավեր ստեղծելու սահմանափակ փորձ ունի, բայց վճռականորեն է ստանձնել այդ գործը, որն առայժմ հաջողվում է միայն ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Եվրամիությանն ու Հնդկաստանին:
ԱՄԷ-ի ինժեներներն ամերիկացի մասնագետների հետ վեց տարվա ընթացքում նախագծել և կառուցել են առավել բարդ զոնդ:
Մինչև հուլիսի վերջը ևս երկու տիեզերանավ՝ ամերիկյան և չինական, կուղևորվեն Մարս: Երկուսն էլ տանելու են մարսագնացներ: