Ճանապարհային ցուցանակով` ԽաչփաՌ, գյուղապետարանի պատին՝ ԽաչփաՐ... այստեղից արդեն սկսվում է Խաչփարի առեղծվածը:
17-ամյա Վալերին 3 օր առաջ գյուղում տեղի ունեցած կոնֆլիկտն է վերհիշում: Երկու անչափահաս եղբայրները որոշել են խանութ ոտքով չգնալ, հայրն էլ այդ պահին քնած է եղել: Երեխաների պնդմամբ` համայնքապետի հետ բանավեճը մեկ հարվածով չի ավարտվել:
Դեպքից հետո համայնքապետը ոստիկանությանն է ահազանգել: Տղաների հայրը՝ Հայկ Առաքելյանը, պնդում է, որ միջադեպքից հետո երեխաները հոգեկան ցնցման են ենթարկվել, անգամ մորը գյուղապետի հետ են շփոթել: Հիվանդանոցում ստուգումը ցույց է տվել, որ 17-ամյա պատանին գլխի հատվածում վնասվածքներ է ստացել:
Համայնքապետը փաստում է` միջադեպ եղել է, բայց երեխաների վրա ձեռք բարձրացնելը, իր ձևակերպմամբ, շառ է: Դեպքից հետո ոստիկանությունը եկել, հարցաքննություն է սկսել: Հիմա էլ, կողմերի խոսքով, գործի քննություն է ընթանում: Երկու կողմն էլ ցանկանում է գործի արդար քննություն:
Մանրամասները` տեսանյութում: