Չինաստանը միացել է զենքի առևտրի մասին միջազգային պայմանագրին: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչը՝ տեղեկացնում է Lenta.ru կայքը:
Չինացի դիվանագետի հավաստմամբ՝ պաշտոնական Պեկինի այս քայլի նպատակն է հակակշիռ դառնալ Միացյալ Նահանգների զենքի քաղաքականությանը, որը միակողմանի քայլեր է անում և դուրս է գալիս սպառազինության վերահսկողության մասին միջազգային պայմանագրերից:
Դիվանագետի խոսքով՝ պայմանագրին անդամակցումը ցույց է տալիս Չինաստանի՝ զենքի առևտրի համաշխարհային վերահսկման գործում ակտիվ մասնակցությունն ու տարբեր մակարդակներում անվտանգության ապահովումը: