Առնվազն 18 մարդ է զոհվել Ճապոնիայի հարավում սկսված ջրհեղեղի ու սողանքների հետևանքով, տասնյակ մարդիկ էլ համարվում են անհայտ կորած՝ հաղորդում է euronews-ը:
Իշխանությունները կարգադրել են տարհանել Կումամոտոյի պրեֆեկտուրայի ավելի քան 200 հազար բնակչի, բայց շատերը որոշել են մնալ իրենց տներում կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով:
Փրկարարական աշխատանքներին մասնակցելու է ավելի քան 10 հազար զինվոր: Փրկարարները փորձում են հասնել Կումա-Գավա գետի ափամերձ բնակավայրերը, որտեղ հորդառատ անձրևների պատճառով գետի ջրի մակարդակը բարձրացել է ու դուրս եկել հունից: Այս վայրերում գետը քշել-տարել է շատ տներ, մի մասն էլ ծածկվել է ջրով: Տեղի շատ բնակիչներ ստիպված են տանիքների վրա փրկություն սպասել: