Հայպետհիդրոմետը տեղեկացնում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունն սպասվում է նորմայից բարձր, ուստի խորհուրդ է տրվում ժամը 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ճառագայթներից:
Հուլիսի 5-ին և 9-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ, որոշ հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 6-8-ը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան է` 3-8 մ/վ: Ամպրոպի ժամանակ այն կարող է հասնել 20-25մ/վ: Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա՝ 3-4 նիշով:
Մանրամասները` տեսանյութում: