Կադաստրի կոմիտեի կայքում հասանելի է գույքի հարկի առցանց հաշվիչը, որի միջոցով հնարավոր է հաշվարկել գույքահարկի չափը 2021-2026 թվականների համար: e-cadastre.am կայքում մուտքագրեք ձեր անշարժ գույքի վկայականի համարը կամ կադաստրային ծածկագիրը, և համակարգը ավտոմատ հաշվարկ կկատարի և կցուցադրի հետևյալ տեղեկատվությունը՝
-
Հողամասի գործող կադաստրային արժեքը,
-
Շինության գործող կադաստրային արժեքը,
-
Գործող հողի հարկը,
-
Գործող գույքահարկը,
-
Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը,
-
Նոր անշարժ գույքի հարկը՝ 2021 թ. համար 25%-ի հաշվարկով,
-
Նոր անշարժ գույքի հարկը՝ 2022 թ. համար 30%-ի հաշվարկով,
-
Նոր անշարժ գույքի հարկը՝ 2023 թ. համար 35%-ի հաշվարկով,
-
Նոր անշարժ գույքի հարկը՝ 2024 թ. համար 50%-ի հաշվարկով,
-
Նոր անշարժ գույքի հարկը՝ 2025 թ. համար 75%-ի հաշվարկով,
-
Նոր անշարժ գույքի հարկը՝ 2026 թ. համար 100%-ի հաշվարկով: