Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը կորցրել է 7.2 միլիարդ դոլար այն պատճառով, որ մի շարք ընկերություններ որոշել են հրաժարվել սոցիալական ցանցերում գովազդային հրապարակումներից՝ գրում է Bloomberg-ը:
Ավելի վաղ մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ սոցիալական մեդիայում գովազդ տեղադրող ընկերություններին հորդորել են բոյկոտել՝ ի նշան ռասիզմի, բռնության ու ատելության դեմ բողոքի: Ակցիային միացել են բազմաթիվ ընկերություններ:
Ավելի քան 7 միլիարդ կորստից հետո Մարկ Ցուկերբերգի կարողությունը կազմել է 82.3 միլիարդ դոլար: Այսպիսով՝ ընկերության ղեկավարը միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում իջել է չորրորդ հորիզոնական: