Ոչ ալկոհոլային խմիչքների համաշխարհային արտադրող Coca-Cola ընկերությունը համաշխարհային բոլոր սոցիալական հարթակներում առնվազն 30 օրով դադարեցնում է գովազդը՝ գրում է CNBC-ն:
Հանրահայտ ընկերության ղեկավարությունը պարզաբանել է, որ չի միանում պաշտոնական բոյկոտին, սակայն ժամանակավորապես դադարեցնում է գովազդը:
«Ռասիզմը տեղ չունի աշխարհում, ռասիզմը տեղ չունի նաև սոցիալական ցանցերում: Այս ընթացքում մենք կվերանայենք մեր գովազդային քաղաքականությունը՝ պարզելու փոփոխությունների անհրաժեշտությունը: Ակնկալում ենք նաև լուրջ հաշվետվություն և թափանցիկություն սոցիալական մեդիայի մեր գործընկերներից»,- հայտարարել է Coca-Cola ընկերության ղեկավարը: