Իրանում կորոնավիրուսով վարակի օրական մահացության ցուցանիշը հասել է 125-ի: Ընդհանուր առմամբ, Իսլամական Հանրապետությունում COVID-19-ից մահացել է 10364 հիվանդ: Իրանում կորոնավիրուսի վիճակագրական տվյալները հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից՝ գրում է Anadolu գործակալությունը:
Իրանի առողջապահության ոլորտի մասնագետները նշում են, որ վերջին 24 ժամում երկրում արձանագրվել է վարակի 2456 նոր դեպք՝ հասնելով 220180-ի:
Կորոնավիրուսի առաջին դեպքը հարևան երկրում գրանցվել էր փետրվարի 19-ին Կում քաղաքում: