Միացյալ Նահանգները լուրջ խնդիրներ ունի՝ կապված կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի հետ: Երկրում ստեղծված առողջապահական ճգնաժամը հաղթահարելու գործը տապալելու վերաբերյալ իր տեսակետն է հայտնել երկրի գլխավոր համաճարակաբան Էնթընի Ֆաուչին՝ գրում է BBC-ն:
Ըստ ամերիկացի մասնագետի՝ ճգնաժամից դուրս գալ հնարավոր է միայն միասնական գործելու դեպքում: Մինչ բոլոր մասնագետները խոսում են ավելի շատ ջանքեր գործադրելու մասին, ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարում է համաճարակի հաղթահարման գործում Միացյալ Նահանգների առաջընթացի մասին:
Նախօրեին ԱՄՆ-ում գրանցվել էր վարակման դեպքերի նոր ռեկորդ՝ ավելի քան 40000: