• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Նախկին թալանչիներից ում բռնում են, մեկը թոքախտ է, մյուսը՝ «հերոս». Սուքիասյան Բաց հարթակ. Նախկին թալանչիներից... 20:45
Օրը՝ 60 վայրկյանում | 17.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 17.09.2026 20:39
Ադրբեջանում կրկին երկարաձգել են կարանտինային ռեժիմը. «Հարևաններ» Ադրբեջանում կրկին երկարաձգել են... 18:50
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Կորոնավիրուսը բարձրաձայնում է՝ «Արթնացե՛ք, աշխարհը փոխվել է». Արմեն Սարգսյան
Քաղաքականություն
16:1922 Հնս, 2020

Կորոնավիրուսը բարձրաձայնում է՝ «Արթնացե՛ք, աշխարհը փոխվել է». Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապի միջոցով այսօր մասնակցել է «Հորասիս-Հնդկաստան» (Horasis India) միջազգային հեղինակավոր համաժողովին, հանդես եկել «Վերափոխելով համաշխարհային կառավարումը» թեմայով ելույթով՝ տեղեկացնում են նախագահի մամուլի ծառայությունից։

Horasis-ը միջազգային հեղինակավոր հարթակ է, որն անցկացնում է միջազգային խոշոր տնտեսական համաժողովներ, այդ թվում՝ Պորտուգալիայում անցկացվող հեղինակավոր Horasis Global Meeting-ը։ Մասնակիցները, որոնք երկրների առաջնորդներ են, համաշխարհային ընկերությունների ու կորպորացիաների ղեկավարներ, հայտնի փորձագետներ ու գիտնականներ, համատեղ քննարկում են համաշխարհային խնդիրներն ու մարտահրավերները և փորձում լուծումներ առաջարկել։ Horasis-ի շրջանակում կազմակերպվում են նաև տարածաշրջանային համաժողովներ, ինչպիսիք են Հորասիս-Հնդկաստանը», «Հորասիս-Ասիան» և «Հորասիս-Չինաստանը», որն այս տարի հոկտեմբերին նախատեսվում է անցկացնել Հայաստանում։

«Հորասիս-Հնդկաստանին» մասնակցել են Horasis Vision համայնքի ավելի քան 400 բարձրաստիճան մասնակիցներ: Համաժողովի այս տարվա թեման վերաբերել է հետհամավարակային գլոբալ մարտահրավերներին և դրանց հնարավոր կառավարմանը։

Խոսելով կորոնավիրուսի համավարակի հետևանքով աշխարհում ստեղծված իրավիճակի մասին` նախագահ Սարգսյանն ասել է, որ աշխարհն այսօր յուրահատուկ հանգրվանում է հայտնվել: «Մի կողմից, աշխարհը բախվել է մեծ ճգնաժամի, երբ հարյուր հազարավոր կյանքեր ենք կորցնում աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Սա մեծ ողբերգություն է: Մենք դիմակայում ենք առողջապահական մեծ ճգնաժամի, որը կյանքեր է խլում, ոչնչացնում տնտեսություններ, հարաբերություններ: Եվ այս վիճակը գնալով խորանալու է: Դա շատ վատ է:

Մարդկության տեսանկյունից մենք նաև շատ հուզիչ ժամանակներ ենք ապրում։ Առաջին անգամ գործ ունենք մի աշխարհի հետ, որն այսքան փոխկապակցված է: Մարդկանց կապվածությունը ֆենոմենալ է,- ասել է Հայաստանի նախագահը՝ նշելով, որ համավարակի ընթացքում Հայաստանն աջակցություն է ստացել մի շարք երկրներից. «Մենք շնորհակալ ենք այն բոլոր ժողովուրդներին, որոնք աջակցել են մեզ կորոնավիրուսի համավարակի հաղթահարման գործում՝ Ֆրանսիա, Իտալիա, Ռուսաստան, Սերբիա, Ծոցի երկրներ, Չինաստան և այլն: Սա նաև բարեկամության և համագործակցության ժամանակաշրջան է ոչ միայն երկրների ղեկավարների, այլև ազգերի, կառավարությունների միջև»:

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ պետք է մտածել՝ ինչպես ընդլայնել այս մոլորակի ներուժը, օրինակ՝ ինչպես ավելի շատ սննդամթերք արտադրել: «Երբ 50 տարի հետ ենք գնում, աշխարհի ամենամեծ վախը սոված Չինաստանը կամ Հնդկաստանն էր: Ոչ ոք վստահ չէր, որ այդ երկրները կկարողանան կերակրել իրենց միլիարդավոր բնակիչներին: Իհարկե, մեր օրերում էլ կան աղքատ երկրներ, սակայն ակնհայտ դարձավ, որ նորագույն տեխնոլոգիաների այս մոլորակը կարող է լուծել այդ խնդիրը:

Այսօր մենք ապրում ենք սրընթաց փոփոխությունների ժամանակաշրջան: Սա նշանակում է, որ մենք կարող ենք աշխարհն ավելի լավը դարձնել,- նշել է Արմեն Սարգսյանը։ - Մի կողմից, այժմ ողբերգական ժամանակաշրջան է, իսկ պատմական հեռանկարի տեսանկյունից՝ հրաշալի ժամանակահատված, երբ պարզ է, որ ապագան դասական չի լինելու՝ մեր սրընթաց զարգացումների, մարդկության ունեցած մեծ կարողությունների շնորհիվ: Աշխարհը փոխվելու է՝ նոր մեքենաների, ռոբոտների, արհեստական բանականության միջոցով: Մենք ապրում ենք միանգամայն տարբեր աշխարհում, և բազում մարտահրավերներ են ի հայտ գալու: Մենք պետք է վերաարժևորենք շատ երևույթներ: Մեր կյանքի շատ ոլորտներ, ինչպես ես եմ անվանում, դառնում են քվանտային՝ սկսած համաշխարհային ռիսկերից, ինչպիսին, օրինակ, այս համավարակն է: Վերջինս համաճարակ է դարձել ոչ այն պատճառով, որ շատ յուրատեսակ վիրուս է, այլ այն պատճառով, որ աշխարհը փոխվել է: Հենց այս նոր փոխկապակցված աշխարհի պատճառով է վարակն արագորեն տարածվում ամբողջ աշխարհում»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ համաշխարհային ռիսկերին դիմակայելու համար պետք է փոխել մեր սովորություններն ու աշխարհընկալումը, պետք է վերասահմանել առաջիկա 100 տարվա մեր առաջնահերթությունները: «Սա զարմանահրաշ աշխարհ է, որի միջանկյալ ժամանակաշրջանում մենք բախվեցինք ողբերգության: Աշխարհի այս խաչմերուկում մենք պետք է վերասահմանենք մեր արժեքները, ներառյալ՝ ժողովրդավարությունը, որի իրականացման այսօրվա ձևերը վաղն ուրիշ են լինելու: Քաղաքական գործիչներն իրենց գործունեության համար պատասխանատվություն են կրում օրական կտրվածքով, քանի որ կա սոցիալական մեդիա, և ընտրությունը ևս կատարվում է ամեն օր: Այդպիսով՝ մեր վարքագծում ևս մեծ փոփոխություն կլինի,- ասել է նախագահը։ - Նայեք աշխարհին: Այն հաստատությունները, որոնք ուղղակի հիմնված են գաղափարախոսության վրա՝ ձախ կամ աջ, հաստատությունները, որոնք դասական են, այժմ ղեկավարվում են այլ ուժերի կողմից՝ շատ դեպքերում խարիզմատիկ առաջնորդների կողմից, որոնք ուղիղ կապ ունեն ժողովրդի հետ: Նման օրինակներ կարելի է տեսնել ամբողջ աշխարհում՝ սկսած Ամերիկայից մինչև Ասիա: Կան մարդիկ, որոնք ասում են, որ քաղաքական փոփոխությունները տեղի են ունենում հեղափոխությունների միջոցով, սակայն այդ ամենի հիմքում աշխարհի փոփոխությունն է, այն է, որ մենք ապրում ենք բոլորովին տարբեր աշխարհում: Մենք մեր կյանքի մեծ մասն անցկացնում ենք վիրտուալ աշխարհում: Կորոնավիրուսը բարձրաձայնում է աշխարհի փոփոխության մասին, ասում՝ «Արթնացե՛ք, աշխարհը փոխվել է»: Մենք պետք է շատ բաների մասին կրկին մտածենք: Մենք պետք է մտածենք, թե ինչպես ենք կառավարում առողջապահական ոլորտը, այլ ինստիտուտները, ինչպես ենք կազմակերպվում»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ պետք էր ավելի իմաստուն գտնվել և մինչև համավարակը գումարներ ներդնել առողջապահության, բնապահպանության ոլորտներում. «Բնության պահպանումը շատ կարևոր է, քանի որ մեզնից շատերը հասկանում են, որ ապագա համավարակներն ի հայտ կգան մարդկանց և բնության անառողջ հարաբերությունների արդյունքում: Մենք այսօր խաչմերուկում ենք: Սա հիանալի աշխարհ է, որտեղ հիմա ողբերգական ժամանակներ են: Սա նոր քվանտային աշխարհ է: Այն, ինչ մենք ունեցել ենք անցյալում, դասական էր: Այս նոր քվանտային աշխարհը շատերի համար անկանխատեսելի, անհայտ, դժվար և վախեցնող է: Նրանց համար, ովքեր կընդունեն այս նոր աշխարհը՝ օգտագործելով նոր տրամաբանություն և նոր փիլիսոփայություն, այն կդառնա մոլորակի ամենալավ վայրն ապրելու համար»:

Պատասխանելով ստեղծված իրավիճակի ու խնդիրների հաղթահարման ուղիների, միջազգային նոր ինստիտուտների ստեղծման մասին հարցին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ նոր ինստիտուտների ստեղծման անհրաժեշտություն չկա, պետք է պահել բոլոր ինստիտուտները, կազմակերպությունները և վերափոխել եղած միջազգային ինստիտուտների դերը: «Նրանց լիազորությունները, պարտականություններ պարզ են դասական աշխարհում, որը 20, 30, 40 տարի առաջ էր: Սակայն այս նոր՝ քվանտային աշխարհում մենք պետք է վերասահմանենք դրանք՝ առանց այդ կառույցները քանդելու: Մենք պետք է այդ կազմակերպություններն ուժեղացնենք: Իհարկե, նոր գաղափարների կարիք կլինի,- ասել է նա:- Տարիներ շարունակ ես մտածել եմ խելացի կամ հաջողակ փոքր երկրների ակումբի մասին: Այն նպատակ ունի միավորել փոքր երկրների, որոնք փոփոխությունների, հասկանալու, ապագային նայելու կարողություններ ունեն: Ակումբում երկրները կփոխանակվեն գաղափարներով: Այս ակումբի ստեղծման մասին քննարկումներ եմ ունեցել փոքր երկրների ղեկավարների հետ: Սա դաշինք, տնտեսական, ռազմական կամ քաղաքական միություն չէ, այլ ուղղակի ակումբ է, որտեղ կարող ես տեղեկատվություն փոխանակել: Կիսվելով՝ դու կարող ես մյուս երկրներին ցույց տալ, թե ինչն ես լավ կամ վատ արել:

Աշխարհը փոխվում է, և պարտադիր չէ լինել մեծ, մեգամեծ, ունենալ հսկայական տարածքներ, ռազմական ուժ: Փոքր երկրները կարող են իրենց ասելիքն ունենալ համաշխարհային խնդիրների, տեղեկատվության, գիտության, կրթության ոլորտների զարգացման վերաբերյալ: Փոքր երկրների կողմից բիզնեսի, կրթության կառավարման հիանալի օրինակներ կան: Սա պարզապես ակումբ է, որը ցույց կտա, որ փոքրը կարող է ոչ միայն գեղեցիկ, այլև հզոր և հաջողակ լինել»:

Ամփոփելով խոսքը՝ Հանրապետության նախագահը նշել է, որ ուրախ կլինի բոլոր մասնակիցներին հյուրընկալել հոկտեմբերին Հայաստանում՝ «Հորասի-Չինաստան» համաժողովին։

Դիտումների քանակ460
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5218 Սեպ, 2026
  • Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն 11:4418 Սեպ, 2026
  • ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա 11:2718 Սեպ, 2026
  • Պուշկինո համայնքում գտնվող 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը 11:1818 Սեպ, 2026
  • Հրդեհ Մոլդովական փողոցի շենքերից մեկում. այրվել են կենցաղային իրեր 11:1518 Սեպ, 2026
  • Ձեր բեմադրությունները հարստացրել են մեր թատերական մշակույթը. Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Արմեն Խանդիկյանի ծննդյան 80-ամյակի առիթով 11:0718 Սեպ, 2026
  • Շարունակելու ենք համատեղ աշխատանքը՝ հարկային վարչարարությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով. ՊԵԿ նախագահը հանդիպել է ԱՄՀ ներկայացուցիչների հետ 11:0018 Սեպ, 2026
  • Ռուսաստանում արտակարգ պայմաններում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները 10:5018 Սեպ, 2026
  • Ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը 10:3618 Սեպ, 2026
  • Հասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊ 10:1518 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | ՀՀ վարչապետը Ֆրանկֆուրտում հանդիպում կունենա տեղի գործարարների հետ | 18.09.2026 10:0018 Սեպ, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 10:0018 Սեպ, 2026
  • Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում 09:4918 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:3818 Սեպ, 2026
  • Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում միջին նորոգում է իրականացվում 09:2318 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:5918 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանն այցելել է Պեկինի Ազգային պաշտպանական համալսարան․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ 08:2318 Սեպ, 2026
  • Թռչում ենք Վիսբադեն. վարչապետը տեսանյութ է հրապարակել ինքնաթիռից 08:1718 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա․ վարչապետին կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը 08:0018 Սեպ, 2026
  • Միացյալ Նահանգները իրանական պատվիրակությանը կտրամադրի վիզաներ՝ ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանին մասնակցելու համար 00:5718 Սեպ, 2026
  • Եղանակային անոմալիաների հետևանքով Ռումինիայում բույսերի կրկնակի ծաղկում է սկսվել 00:2118 Սեպ, 2026
  • Ոչ ոք չի կարող Կանադային թելադրել՝ ում հետ միջազգային համաձայնագրեր կնքել 00:0018 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն՝ Մոնտեվիդեոյում 23:5117 Սեպ, 2026
  • Սամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին երկարաձգվեց 23:1517 Սեպ, 2026
  • Հարցազրույց Տիգրան Խաչատրյանի հետ 22:0017 Սեպ, 2026
  • ԿԸՀ-ն որևէ մեկի ձայնը չի գողացել, որևէ անօրինական որոշում չի կայացրել. Հովակիմյան 21:5717 Սեպ, 2026
  • ՀՀ դեսպանը Հնդկաստանի առևտրի նախարարության ներկայացուցչի հետ քննարկել է տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները 21:5017 Սեպ, 2026
  • Նոր-Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են գազային ատրճանակից օդ կրակած անձին 21:4817 Սեպ, 2026
  • Կիկոսի մահի տրամաբանությամբ առաջնորդվելը մեր գործելաոճը չէ. վարչապետ 21:4417 Սեպ, 2026
  • Ներդրողներին հորդորում ենք զգոն լինել. ԿԲ-ն՝ «G Class invest»-ի արժեթղթերի առաջարկի վերաբերյալ 21:3417 Սեպ, 2026
  • Ձեր պաշտոնը ենթադրում է պետական մտածողություն, ոչ թե թալանի արդարացում. Մանավազյանը՝ Մխիթարյանին 21:2117 Սեպ, 2026
  • Արտաքին անվտանգության ապահովման համար կարևորագույն կոմպոնենտ է միջազգային լեգիտիմությունը. վարչապետ 21:1617 Սեպ, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 |Գազից ու Տիգրանաշենից՝ մինչև ռազմաբազա ու COP․ Փաշինյանի անդրադարձը 21:0017 Սեպ, 2026
  • Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանին 20:5817 Սեպ, 2026
  • Եթե որևէ մեկի համար ամոթ է, որ ինքը պետք է սովորի, ուրեմն թող պետական համակարգում չաշխատի. Փաշինյան 20:5317 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 17-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4917 Սեպ, 2026
  • Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում 20:4417 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 17.09.2026 20:3917 Սեպ, 2026
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը 20:3517 Սեպ, 2026
  • Մոշի առաջին մեծ այգին՝ Խաշթառակում 20:3117 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 17. 2026 20:2317 Սեպ, 2026
  • Մակրոնը Փարիզում ընդունել է Լիբանանի նախագահին և Հորդանանի թագավորին 20:1617 Սեպ, 2026
  • Բահրեյնի Թագավորությունը հայտարարել է համակեցության և հանդուրժողականության խթանման մրցանակի հայտերի ընդունման մասին 20:0817 Սեպ, 2026
  • Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հրաժարական է տվել ընտրություններում իշխող աջակողմյան կուսակցության պարտությունից հետո 20:0217 Սեպ, 2026
  • Հայաստանի հավաքականները կրկին վստահ հաղթանակներ տարան շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում 19:5417 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Բրազիլի դեսպանը կարևորել են տարբեր ոլորտներում քաղաքական սերտ երկխոսությունը 19:4817 Սեպ, 2026
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին օրինագծի հաստատումը «ոչ բարեկամական գործողություն» է. Պեսկով 19:4417 Սեպ, 2026
  • «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք 19:3317 Սեպ, 2026
  • Բուժառուների անվտանգությունը՝ կարևոր սկզբունք 19:2117 Սեպ, 2026
  • Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է այս տարվա հունվար-հուլիս ժամանակահատվածի արտահանման ցուցանիշները 19:0317 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Զենքի մատակարարման շուկաները Հայաստանի համար փակ էին 2 պատճառով. վարչապետ | 17.09.2026 19:0017 Սեպ, 2026
  • Հայ-ամերիկյան առաջին կոնֆերանսը՝ նվիրված Սարոյանի ժառանգությանը 18:5017 Սեպ, 2026
  • Վանաձորը պատրաստվում է Անկախության 35-ամյակի միջոցառումներին 18:3917 Սեպ, 2026
  • Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու Բրյուսելի առաջարկը 18:2717 Սեպ, 2026
  • Քննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր 18:1517 Սեպ, 2026
  • Թյուրքական աշխարհն է մեր ընտանիքը, ուրիշ ընտանիք մենք չունենք. Ալիև 18:0117 Սեպ, 2026
  • Կմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունը 17:5317 Սեպ, 2026
  • Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտում․ հանդիպում ՀԲ ներկայացուցիչների հետ 17:4717 Սեպ, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն 17:3417 Սեպ, 2026
  • 13-րդ Բերքի տոնը՝ գյուղական համ ու հոտով 17:2917 Սեպ, 2026
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են 17:1817 Սեպ, 2026
  • Միհրան Խաչատրյանը ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից 17:1017 Սեպ, 2026
  • Չենք պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը. Շոյգու 17:0617 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Պաշտոնյայի աշխատավարձը կվերանայվի․ բարձր կատարողականի դեպքում վարձատրությունը կաճի 17:0017 Սեպ, 2026
  • 175 հայց՝ 1,7 միլիարդ ԱՄՆ դոլար ընդհանուր հայցագնով. Աննա Վարդապետյանն ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում Հայաստանի փորձն է ներկայացրել Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստում 16:5817 Սեպ, 2026
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը 16:5217 Սեպ, 2026
  • Կովկասը ոչ թե հակամարտությունների, այլ համագործակցության կարիք ունի. Գյուլեր 16:4817 Սեպ, 2026
  • Փրկվել է Միջազգային կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված սապսանը. ԲԸՏՄ 16:3717 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3017 Սեպ, 2026
  • Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 16:2417 Սեպ, 2026
  • 55 միլիոն 500 հազար դրամ և 275 հազար դոլար. գողության դեպք է բացահայտվել, մայր ու որդի ձերբակալվել են 16:1917 Սեպ, 2026
  • Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է ջրային անվտանգությանը սպառնացող վտանգները 16:1217 Սեպ, 2026
  • ՀՓՋ նորակառույց երկրորդ շենքը բացվել է Եղեգնաձորում․ Արփինե Սարգսյանը մասնակցել է բացման արարողությանը 16:0417 Սեպ, 2026
  • Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով 15:5617 Սեպ, 2026
  • Ուկրաինան աջակցության նոր փաթեթներ կստանա. Զելենսկի 15:4117 Սեպ, 2026
  • ԱԺ նախագահը և Չեխիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր 15:3917 Սեպ, 2026
  • Բենինի և Ռուանդայի հետ դիվանագիտական ու ծառայողական անձնագրերով վիզայի պահանջի վերացման համաձայնագրեր կստորագրվեն 15:2817 Սեպ, 2026
  • Գեղարքունիքի քրեական ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել․ նախաձեռնվել է քրեական վարույթ 15:1917 Սեպ, 2026
  • Թեհրանը կարևորում է Պեկինի հետ հաստատած ռազմավարական գործընկերությունը. Արաղչի 15:1117 Սեպ, 2026
  • ՔՊ-ն Աբովյանի ՏԻՄ ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով 15:0417 Սեպ, 2026
  • Ընտրության օրերին ՀՀ ամբողջ վիրտուալ համակարգը եղել է մեծ գրոհի ներքո. ԿԸՀ նախագահ 15:0217 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Վարչապետն անդրադարձել է ռուսական գազի հնարավոր թանկացման հարցին և այլընտրանքներին 15:0017 Սեպ, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան զինծառայողների աճյուններ են փոխանակել 14:5717 Սեպ, 2026
  • Իջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այն 14:4817 Սեպ, 2026
  • Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ 14:4117 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանը «Ազգային անվտանգության դոկտրինի հայեցակարգը և գործնական կիրառումը» աշխատաժողովին ներկայացրել է դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները 14:3717 Սեպ, 2026
  • Հուրախություն մեզ՝ բացառությամբ երեք տեղամասերի, որևէ տեղամասի վերաբերյալ տեսագրություն, ընտրախախտում չի արձանագրվել. ԿԸՀ նախագահ 14:3517 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 14:3017 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ին կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա 14:2317 Սեպ, 2026
  • «Ֆլայուան Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 994 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:1417 Սեպ, 2026
  • ԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը 13:5817 Սեպ, 2026
  • COP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի. Փաշինյան 13:4817 Սեպ, 2026
  • Մոնրեալում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը 13:4217 Սեպ, 2026
  • Ակունք բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է 13:3517 Սեպ, 2026
  • Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայացրել են իրենց փորձը 13:3317 Սեպ, 2026
  • 75 հազար և ավելի բնակչությամբ համայնքի ղեկավարների աշխատավարձը լինելու է մոտավորապես 1.2 մլն դրամ. Դավիթ Խուդաթյան 13:2017 Սեպ, 2026
  • 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի անվտանգությանը ոչ մի բան չի ավելացնում. Փաշինյան 13:1217 Սեպ, 2026
  • Պետք է ՀՀ-ում չսովորող պաշտոնյա չլինի. վարչապետ 13:0617 Սեպ, 2026
  • Երկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք 12:4717 Սեպ, 2026
  • Սոցիալական կրեդիտների շրջանակը կընդլայնվի. քաղաքացիները կկարողանան հարկերից գումար ուղղել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին 12:4617 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015