• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Նախկին թալանչիներից ում բռնում են, մեկը թոքախտ է, մյուսը՝ «հերոս». Սուքիասյան Բաց հարթակ. Նախկին թալանչիներից... 20:45
Օրը՝ 60 վայրկյանում | 17.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 17.09.2026 20:39
Ադրբեջանում կրկին երկարաձգել են կարանտինային ռեժիմը. «Հարևաններ» Ադրբեջանում կրկին երկարաձգել են... 18:50
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 15:0519 Հնս, 2020

Առանց Արցախի լիարժեք ներգրավման՝ բանակցային գործընթացում չի կարող լինել էական առաջընթաց. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի համանախագահությամբ Երևանում տեղի է ունենում Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Նիստին ներկա են նաև Հայաստանի և Արցախի խորհրդարանների նախագահներ՝ Արարատ Միրզոյանը և Արթուր Թովմասյանը:

Մինչ օրակարգային հարցերին անցնելը՝ Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը հանդես են եկել ելույթներով:

Իր խոսքում ՀՀ վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,

Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների մեծարգո նախագահներ,

Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ,

այսօր տեղի է ունենում Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների թվով 4-րդ նիստը և սա այլևս հաստատված մի ձևաչափ է, որտեղ քննարկվում են Հայաստանի և Արցախի անվտանգության օրակարգի ամենատարբեր հարցեր: Այսօրվա նիստը պայմանավորված է նրանով, որ Արցախում ձևավորվել է նոր իշխանություն, Անվտանգության նոր խորհուրդ է ձևավորվել, և մենք կարևոր ենք համարում, որ Արցախի մեր գործընկերները հնարավորինս արագ ներգրավվեն այս աշխատանքներում:

Նախ թույլ տվեք Արցախի անվտանգության խորհրդի բոլոր անդամներին շնորհավորել նշանակման կապակցությամբ: Հայաստանի անվտանգության խորհուրդը նույնպես նոր անդամներ ունի, և նրանք նույնպես առաջին անգամ են մասնակցում այս ձևաչափով քննարկումներին, և նրանց նույնպես շնորհավորում եմ այս առիթով:

Այս համատեղ նիստի ընթացքում կարևոր եմ համարում մի քանի դիտարկում անել հարցերի երեք խմբի առնչությամբ, որոնք ես պայմանականորեն կսահմանեի որպես բանակցային գործընթացին Արցախի մասնակցության, բանակցությունների բովանդակային հատվածի հանդեպ մեր մոտեցումների և խաղաղ գործընթացի միջավայրի հարցեր:

Անցած տարվա դեկտեմբերի 23-ին մեր համատեղ նիստի ընթացքում ես առանձնահատուկ կարևորեցի Արցախում անցկացվելիք համապետական ընտրությունները: Արցախում կայացած ընտրությունները հետապնդում էին երեք առաջնահերթ նպատակ: Առաջին՝ հնարավորություն տալ Արցախի ժողովրդին մարդու իրավունքների իրացմամբ ընտրել այն իշխանություններին, որոնք կկազմակերպեն երկրի քաղաքական և հասարակական կյանքը: Երկրորդ՝ հնարավորություն տալ Արցախի ժողովրդին՝ ընտրել այն իշխանություններին, որոնք պետք է ապահովեն իր անվտանգությունը: Հայաստանի Հանրապետությունը, իհարկե, կշարունակի աջակցել Արցախի իշխանություններին Արցախի բնակչությանը պաշտպանելու իրենց հանձնառության մեջ՝ շարունակելով լինել Արցախի անվտանգության երաշխավորը: Երրորդ՝ Արցախի ժողովուրդը նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքում պետք է մանդատ տար իր իշխանություններին՝ ներկայացնելու Արցախը նաև բանակցային սեղանին:

Այժմ, երբ ընտրություններն ավարտվել են, իսկ իշխանությունները` ձևավորվել, պետք է փաստել, որ այս երեք նպատակները լավագույնս կատարվել են: Մրցակցային և ժողովրդավարական ընտրությունների արդյունքում Արցախն ունի իշխանություն, որն արտահայտում է քաղաքական բարեփոխումների, տնտեսական և ենթակառուցվածքային զարգացման արցախցիների ձգտումները: Ընտրությունների և դրանց հետևած իշխանությունների կազմավորման արդյունքում Արցախում տեղի ունեցավ քաղաքական ուժերի համերաշխության և համախմբման կարևորագույն գործընթաց, ինչը վստահ եմ, առավել ամրապնդեց Արցախի անվտանգությունը:

Վերջապես, ընտրություններն ընդգծեցին Արցախի ժողովրդի և նրա կողմից ընտրված իշխանության դերը խաղաղ կարգավորման գործընթացում: Ակնհայտ է, որ առանց Արցախի իշխանությունների լիարժեք ներգրավման՝ բանակցային գործընթացում չի կարող լինել էական առաջընթաց, քանի որ յուրաքանչյուր առաջընթացի համար անհրաժեշտ են կարևորագույն պայմանավորվածությունների ձեռքբերման և իրացման կարողություն և այստեղ է, որ Արցախի իշխանությունների ստացած ժողովրդական մանդատն անփոխարինելի է:

Արցախի իշխանությունների ներգրավումը բանակցությունների բովանդակային հարցերում օբյեկտիվ անհրաժեշտություն է, որից խուսափելն առավել կձկձգի առանց այն էլ ձգձգված հակամարտությունը: Ակնհայտ է, որ հակամարտության կողմերն ունեն իրարամերժ դիրքորոշումներ առանցքային մի շարք հարցերում, և եթե անկեղծ լինենք, ապա շատ ավելի հեշտ է ասել որ հարցերում համաձայն չենք Ադրբեջանի հետ, քան որ հարցերում կարող ենք համաձայնության հասնել: Նման իրավիճակն առերևույթ ունի բազմաթիվ պատճառներ, բայց եթե մի պահ փորձենք դրանք ընդհանրացնել, ապա ակնհայտ է դառնում, որ մենք բախվում ենք երկու հիմնական խնդրի:

Առաջին խնդիրն արդեն նշեցի, այն վերաբերում է Արցախի իշխանությունների հետ բանակցելու Ադրբեջանի ներկայիս իշխանությունների դժկամության հետ: Ինչո՞ւ եմ շեշտում ներկայիս, որովհետև այս դահլիճում կան մարդիկ, որոնք ոչ միայն բանակցել, այլև փաստաթղթեր են ստորագրել Ադրբեջանի նախկին, ավելի ճիշտ՝ այն ժամանակվա իշխանությունների հետ, ընդ որում՝ նաև Հեյդար Ալիևի նախագահության շրջանում:

Երկրորդ՝ Ադրբեջանը չի հրաժարվում առավելապաշտական կեցվածքից և դիտարկում է խաղաղ գործընթացը որպես իր բոլոր պահանջների աստիճանական կատարման միջոց: Այսինքն՝ ոչ թե փոխզիջման հասնելու միջոց, այլ իր բոլոր պահանջների աստիճանական կատարման միջոց: Այդպես չի լինում և չի լինելու, բանակցային գործընթացը մեկ կամ երկու ընդմիջում ունեցող պատվերով համերգ չէ, խաղաղությունը ենթադրում է փոխզիջման հասնելու պատրաստակամություն և համապարփակ լուծումներ:

Հենց այդ պատրաստակամությունը նկատի ունենալով՝ ես առաջ էի քաշել այն բանաձևը, որի համաձայն՝ Արցախի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Ղարաբաղի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Այս բանաձևը ոչ այլ ինչ է, քան փոխզիջման հնարավորությունն ընդունելու առաջարկ: Կրկնում եմ՝ հնարավորությունն ընդունելու առաջարկ, այլ ոչ թե կոնկրետ փոխզիջման ընդունում, որը դեռևս հեռու է ձևավորված լինելուց իմ նշած պատճառներով:

Չընդունելով իմ առաջարկը՝ Ադրբեջանի նախագահը չի ընդունում ընդհանրապես որևէ փոխզիջման հնարավորություն: Եվ ուրեմն ակնհայտ է, որ մենք չենք կարող նման մոտեցումներով ակնկալել բանակցային գործընթացում իրական առաջընթաց, հատկապես, երբ դրանք ուղեկցվում են պատերազմի սպառնալիքներով կամ հայ ժողովրդի հանդեպ տարածքային կամ պատմական ուղղակի կամ անուղղակի պահանջներով:

Ղարաբաղյան հակամարտությունն անժամկետ հայ-ադրբեջանական լայնածավալ թշնամության վերածելու փորձերը, որտեղ մեր ժողովուրդները միմյանցից կվիճարկեն ամեն ինչ՝ անցյալը, ներկան, ապագան և ողջ տարածաշրջանը, վստահ եմ՝ չի բխում ո՛չ հայ, ո՛չ էլ ադրբեջանցի ժողովրդի շահերից: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Ռամիլ Սաֆարովի գործով դատավճիռը հստակ արձանագրեց և դատապարտեց Ադրբեջանում հայերի հանդեպ ատելության հողի վրա կատարվող հանցանքների խրախուսումը: Այս դատավճիռը պետք է սահմանի հստակ կարմիր գծեր Ադրբեջանի համար՝ ցույց տալով, որ այդ կարմիր գծերից անդին կանգնած է ոչ միայն Հայաստանը և հայ ժողովուրդը, այլև միջազգային հանրությունը:

Քանի որ վերջին շրջանում Ադրբեջանի նախագահը սիրում է անդրադառնալ պատմությանը, ես նույնպես կցանկանայի ձևակերպել իմ միտքը որոշակի պատմական օրինաչափության մատնանշմամբ: Իր պատմության ողջ ընթացքում, այսինքն՝ վերջին 100 տարում, Ադրբեջանը ենթարկվել է 2 մեծ փորձությունների՝ 1920 թվականի ապրիլին, երբ Ադրբեջանը կորցրեց իր՝ 2 տարի առաջ ձեռք բերած պետականությունը, և 1993 թվականի հունիսին, երբ Ադրբեջանը վերստին մոտեցել էր 2 տարի առաջ ձեռք բերված պետականության կորստի եզրագծին, ինչի մասին մեզ այսօր հիշեցնում է ադրբեջանցիների ազգային փրկության օրվա գոյությունը, որի հերթական տարեդարձը, ի դեպ, նշվեց օրեր առաջ:

Ադրբեջանի պետականության համար այս 2 փորձությունները պայմանավորված էին թե՛ 1920, և թե՛ 1991 թվականին Արցախի դեմ սանձազերծած պատերազմով: Պարզ է, որ թե՛ 1920 թ., և թե՛ 1990-ականների սկզբին Ադրբեջանը գերագնահատել էր իր կարողությունները և թերագնահատել պատերազմի կործանարար հետևանքները: Ես հեռու եմ այն մտքից, որ ինչ վատ է Ադրբեջանին, լավ է Հայաստանին և Արցախին: 1920 թվականին Ադրբեջանի պետականության կորուստը մեզ՝ հայերիս, ոչինչ չտվեց: Եվ առավել կարևոր է, որ 1994 թվականին մենք՝ Հայաստանը և Արցախը, կարողացանք Ադրբեջանի հետ մեկտեղ հրադադար հաստատել և վերջ տալ պատերազմին և կայունացնել իրավիճակը տարածաշրջանում:

Հայաստանի և Արցախի միասնական անվտանգության համակարգն առավել քան պատրաստ է պաշտպանելու հայ ժողովրդի անվտանգությունը մեր հայրենիքի յուրաքանչյուր հատվածում: Ուժի կիրառումն անհետևանք չի մնա, և դրան մշտապես կտրվի առավել քան համարժեք պատասխան թե՛ ռազմական, թե՛ քաղաքական հարթություններում: Սա հասկանում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն, ըստ էության, ինքն իրեն դրել է փակուղու մեջ: Ավելի քան 15 տարի նա սեփական ժողովրդին խոստացել է ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը, այս վերնագրի ներքո միլիարդավոր դոլարներ են ծախսվել, որոնք շատ հաճախ ուղղակի փողերի լվացման տպավորություն են գործում, որոնք, ի վերջո, հանգրվանում են օֆշորային գոտիների՝ հայտնի մարդկանց պատկանող հաշիվներին: Ու հիմա նա չի կարողանում սեփական ժողովրդին բացատրել, թե ինչու է իրականությունն այնպիսին, ինչպիսին կա: Նա հասկանում է, որ իր հնարավոր արկածախնդրությունն անդառնալի ավերածություններ կբերի ոչ միայն Ադրբեջանին, այլև կկազմաքանդի իր հակաժողովրդական իշխանությունը: Ու մարդկանց ուշադրությունը շեղելու համար նա, այս փակուղուց դուրս գալու համար, բարձրացնում է իր հայտարարությունների ջերմաստիճանը և ընդգրկումը՝ անցյալի ձախողումները փորձելով կոմպենսացնել ապագայի վերաբերյալ նոր ու ավելի անհեթեթ խոստումներով:

Վերջերս էլ, Ադրբեջանի հատուկ ծառայությունների ուղղորդմամբ, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջան» նախաձեռնություն են ստեղծել՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունը: Սրանով Ադրբեջանի վարած տարածաշրջանային քաղաքականությունն ավելի ամբողջական է դառնում, և «արևմտյան ադրբեջանի» անհեթեթ նախաձեռնությունը եկավ փոխարինելու այսպես կոչված, «հարավային, հյուսիսային, հյուսիս-արևմտյան ադրբեջանների» զավեշտալի շարքը՝ ընդգծելով Ադրբեջանի ապակայունացնող նկրտումները ողջ տարածաշրջանի համատեքստում:

Բայց ես ուզում եմ հենց այս իմաստով ընդգծել, որ մենք, խոսելով ղարաբաղյան հակամարտության գոտու կայունության մասին, անվտանգության մասին, ըստ էության, խոսում ենք մեր ողջ տարածաշրջանի անվտանգության և կայունության մասին, և այս առումով Հայաստանը դառնում է ոչ միայն ղարաբաղյան հակամարտության գոտու, այլև մեր ողջ տարածաշրջանի անվտանգության երաշխավոր: Այս առումով, կարծում եմ, մենք պետք է առանձնահատուկ պատասխանատվությամբ վերաբերվենք մեր այս տարածաշրջանային դերին և լինենք ուժեղ, ամուր, բայց և չտրվենք անիմաստ և անհեթեթ սադրանքների:

Առավել ևս այժմ, երբ մեր հասարակությունները պայքարում են գլոբալ մարտահրավերի՝ նոր կորոնավիրուսի համավարակի դեմ, մենք պետք է կոչ անենք՝ զերծ մնալ թշնամական գործողությունների քարոզից: Ուզենք, թե չուզենք՝ պատմությունը և աշխարհագրությունը մեզ դարձրել են հարևաններ, և մենք պետք է ելնենք այն պարզ ճշմարտությունից, որ մեր ժողովուրդներն իրավահավասար են, չեն կարող լինել մեկը մյուսի տիրապետության ներքո և պետք է տնօրինեն իրենց ճակատագիրն իրենց կամքի, ինքնորոշման իրավունքի համաձայն: Այս իրավահավասարության ընդունումը մեծապես կնպաստի մեր ժողովուրդներին խաղաղության նախապատրաստմանը և մեր տարածաշրջանի երկարաժամկետ և կայուն զարգացման հուսալի հիմքեր կդնի: Շնորհակալ եմ»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դիտումների քանակ117
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • ԱՀ-ն ու ՀՀ-ն լիովին կիսում են խաղաղության հասնելու և պատերազմի պատրաստվելու մոտեցումներն ու ջանքերը 13:0219 Հնս, 2020 ԱՀ-ն ու ՀՀ-ն լիովին կիսում են խաղաղության հասնելու և պատերազմի պատրաստվելու մոտեցումներն ու ջանքերը Քաղաքականություն
  • Երևանում մեկնարկել է ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստը 12:3419 Հնս, 2020 Երևանում մեկնարկել է ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստը Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Ադրբեջանի պետ​​անվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել հինգ երկրում. ձերբակալվել է 11 անձ 12:5018 Սեպ, 2026
  • ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն 12:2618 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանկֆուրտ 12:1318 Սեպ, 2026
  • Փաշինյանը՝ իրեն Գերմանիա տեղափոխած օդանավի շուրջ հարցադրումների մասին 12:1118 Սեպ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը Գերմանիային թույլատրել է Ուկրաինային փոխանցել 10 հրթիռ Patriot-ի համար 11:5718 Սեպ, 2026
  • Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5218 Սեպ, 2026
  • Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն 11:4418 Սեպ, 2026
  • ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա 11:2718 Սեպ, 2026
  • Պուշկինո համայնքում գտնվող 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը 11:1818 Սեպ, 2026
  • Հրդեհ Մոլդովական փողոցի շենքերից մեկում. այրվել են կենցաղային իրեր 11:1518 Սեպ, 2026
  • Ձեր բեմադրությունները հարստացրել են մեր թատերական մշակույթը. Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Արմեն Խանդիկյանի ծննդյան 80-ամյակի առիթով 11:0718 Սեպ, 2026
  • Շարունակելու ենք համատեղ աշխատանքը՝ հարկային վարչարարությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով. ՊԵԿ նախագահը հանդիպել է ԱՄՀ ներկայացուցիչների հետ 11:0018 Սեպ, 2026
  • Ռուսաստանում արտակարգ պայմաններում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները 10:5018 Սեպ, 2026
  • Ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը 10:3618 Սեպ, 2026
  • Հասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊ 10:1518 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | ՀՀ վարչապետը Ֆրանկֆուրտում հանդիպում կունենա տեղի գործարարների հետ | 18.09.2026 10:0018 Սեպ, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 10:0018 Սեպ, 2026
  • Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում 09:4918 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:3818 Սեպ, 2026
  • Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում միջին նորոգում է իրականացվում 09:2318 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:5918 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանն այցելել է Պեկինի Ազգային պաշտպանական համալսարան․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ 08:2318 Սեպ, 2026
  • Թռչում ենք Վիսբադեն. վարչապետը տեսանյութ է հրապարակել ինքնաթիռից 08:1718 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա․ վարչապետին կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը 08:0018 Սեպ, 2026
  • Միացյալ Նահանգները իրանական պատվիրակությանը կտրամադրի վիզաներ՝ ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանին մասնակցելու համար 00:5718 Սեպ, 2026
  • Եղանակային անոմալիաների հետևանքով Ռումինիայում բույսերի կրկնակի ծաղկում է սկսվել 00:2118 Սեպ, 2026
  • Ոչ ոք չի կարող Կանադային թելադրել՝ ում հետ միջազգային համաձայնագրեր կնքել 00:0018 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն՝ Մոնտեվիդեոյում 23:5117 Սեպ, 2026
  • Սամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին երկարաձգվեց 23:1517 Սեպ, 2026
  • Հարցազրույց Տիգրան Խաչատրյանի հետ 22:0017 Սեպ, 2026
  • ԿԸՀ-ն որևէ մեկի ձայնը չի գողացել, որևէ անօրինական որոշում չի կայացրել. Հովակիմյան 21:5717 Սեպ, 2026
  • ՀՀ դեսպանը Հնդկաստանի առևտրի նախարարության ներկայացուցչի հետ քննարկել է տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները 21:5017 Սեպ, 2026
  • Նոր-Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են գազային ատրճանակից օդ կրակած անձին 21:4817 Սեպ, 2026
  • Կիկոսի մահի տրամաբանությամբ առաջնորդվելը մեր գործելաոճը չէ. վարչապետ 21:4417 Սեպ, 2026
  • Ներդրողներին հորդորում ենք զգոն լինել. ԿԲ-ն՝ «G Class invest»-ի արժեթղթերի առաջարկի վերաբերյալ 21:3417 Սեպ, 2026
  • Ձեր պաշտոնը ենթադրում է պետական մտածողություն, ոչ թե թալանի արդարացում. Մանավազյանը՝ Մխիթարյանին 21:2117 Սեպ, 2026
  • Արտաքին անվտանգության ապահովման համար կարևորագույն կոմպոնենտ է միջազգային լեգիտիմությունը. վարչապետ 21:1617 Սեպ, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 |Գազից ու Տիգրանաշենից՝ մինչև ռազմաբազա ու COP․ Փաշինյանի անդրադարձը 21:0017 Սեպ, 2026
  • Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանին 20:5817 Սեպ, 2026
  • Եթե որևէ մեկի համար ամոթ է, որ ինքը պետք է սովորի, ուրեմն թող պետական համակարգում չաշխատի. Փաշինյան 20:5317 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 17-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4917 Սեպ, 2026
  • Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում 20:4417 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 17.09.2026 20:3917 Սեպ, 2026
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը 20:3517 Սեպ, 2026
  • Մոշի առաջին մեծ այգին՝ Խաշթառակում 20:3117 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 17. 2026 20:2317 Սեպ, 2026
  • Մակրոնը Փարիզում ընդունել է Լիբանանի նախագահին և Հորդանանի թագավորին 20:1617 Սեպ, 2026
  • Բահրեյնի Թագավորությունը հայտարարել է համակեցության և հանդուրժողականության խթանման մրցանակի հայտերի ընդունման մասին 20:0817 Սեպ, 2026
  • Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հրաժարական է տվել ընտրություններում իշխող աջակողմյան կուսակցության պարտությունից հետո 20:0217 Սեպ, 2026
  • Հայաստանի հավաքականները կրկին վստահ հաղթանակներ տարան շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում 19:5417 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Բրազիլի դեսպանը կարևորել են տարբեր ոլորտներում քաղաքական սերտ երկխոսությունը 19:4817 Սեպ, 2026
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին օրինագծի հաստատումը «ոչ բարեկամական գործողություն» է. Պեսկով 19:4417 Սեպ, 2026
  • «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք 19:3317 Սեպ, 2026
  • Բուժառուների անվտանգությունը՝ կարևոր սկզբունք 19:2117 Սեպ, 2026
  • Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է այս տարվա հունվար-հուլիս ժամանակահատվածի արտահանման ցուցանիշները 19:0317 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Զենքի մատակարարման շուկաները Հայաստանի համար փակ էին 2 պատճառով. վարչապետ | 17.09.2026 19:0017 Սեպ, 2026
  • Հայ-ամերիկյան առաջին կոնֆերանսը՝ նվիրված Սարոյանի ժառանգությանը 18:5017 Սեպ, 2026
  • Վանաձորը պատրաստվում է Անկախության 35-ամյակի միջոցառումներին 18:3917 Սեպ, 2026
  • Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու Բրյուսելի առաջարկը 18:2717 Սեպ, 2026
  • Քննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր 18:1517 Սեպ, 2026
  • Թյուրքական աշխարհն է մեր ընտանիքը, ուրիշ ընտանիք մենք չունենք. Ալիև 18:0117 Սեպ, 2026
  • Կմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունը 17:5317 Սեպ, 2026
  • Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտում․ հանդիպում ՀԲ ներկայացուցիչների հետ 17:4717 Սեպ, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն 17:3417 Սեպ, 2026
  • 13-րդ Բերքի տոնը՝ գյուղական համ ու հոտով 17:2917 Սեպ, 2026
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են 17:1817 Սեպ, 2026
  • Միհրան Խաչատրյանը ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից 17:1017 Սեպ, 2026
  • Չենք պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը. Շոյգու 17:0617 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Պաշտոնյայի աշխատավարձը կվերանայվի․ բարձր կատարողականի դեպքում վարձատրությունը կաճի 17:0017 Սեպ, 2026
  • 175 հայց՝ 1,7 միլիարդ ԱՄՆ դոլար ընդհանուր հայցագնով. Աննա Վարդապետյանն ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում Հայաստանի փորձն է ներկայացրել Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստում 16:5817 Սեպ, 2026
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը 16:5217 Սեպ, 2026
  • Կովկասը ոչ թե հակամարտությունների, այլ համագործակցության կարիք ունի. Գյուլեր 16:4817 Սեպ, 2026
  • Փրկվել է Միջազգային կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված սապսանը. ԲԸՏՄ 16:3717 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3017 Սեպ, 2026
  • Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 16:2417 Սեպ, 2026
  • 55 միլիոն 500 հազար դրամ և 275 հազար դոլար. գողության դեպք է բացահայտվել, մայր ու որդի ձերբակալվել են 16:1917 Սեպ, 2026
  • Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է ջրային անվտանգությանը սպառնացող վտանգները 16:1217 Սեպ, 2026
  • ՀՓՋ նորակառույց երկրորդ շենքը բացվել է Եղեգնաձորում․ Արփինե Սարգսյանը մասնակցել է բացման արարողությանը 16:0417 Սեպ, 2026
  • Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով 15:5617 Սեպ, 2026
  • Ուկրաինան աջակցության նոր փաթեթներ կստանա. Զելենսկի 15:4117 Սեպ, 2026
  • ԱԺ նախագահը և Չեխիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր 15:3917 Սեպ, 2026
  • Բենինի և Ռուանդայի հետ դիվանագիտական ու ծառայողական անձնագրերով վիզայի պահանջի վերացման համաձայնագրեր կստորագրվեն 15:2817 Սեպ, 2026
  • Գեղարքունիքի քրեական ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել․ նախաձեռնվել է քրեական վարույթ 15:1917 Սեպ, 2026
  • Թեհրանը կարևորում է Պեկինի հետ հաստատած ռազմավարական գործընկերությունը. Արաղչի 15:1117 Սեպ, 2026
  • ՔՊ-ն Աբովյանի ՏԻՄ ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով 15:0417 Սեպ, 2026
  • Ընտրության օրերին ՀՀ ամբողջ վիրտուալ համակարգը եղել է մեծ գրոհի ներքո. ԿԸՀ նախագահ 15:0217 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Վարչապետն անդրադարձել է ռուսական գազի հնարավոր թանկացման հարցին և այլընտրանքներին 15:0017 Սեպ, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան զինծառայողների աճյուններ են փոխանակել 14:5717 Սեպ, 2026
  • Իջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այն 14:4817 Սեպ, 2026
  • Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ 14:4117 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանը «Ազգային անվտանգության դոկտրինի հայեցակարգը և գործնական կիրառումը» աշխատաժողովին ներկայացրել է դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները 14:3717 Սեպ, 2026
  • Հուրախություն մեզ՝ բացառությամբ երեք տեղամասերի, որևէ տեղամասի վերաբերյալ տեսագրություն, ընտրախախտում չի արձանագրվել. ԿԸՀ նախագահ 14:3517 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 14:3017 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ին կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա 14:2317 Սեպ, 2026
  • «Ֆլայուան Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 994 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:1417 Սեպ, 2026
  • ԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը 13:5817 Սեպ, 2026
  • COP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի. Փաշինյան 13:4817 Սեպ, 2026
  • Մոնրեալում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը 13:4217 Սեպ, 2026
  • Ակունք բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է 13:3517 Սեպ, 2026
  • Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայացրել են իրենց փորձը 13:3317 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015