Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան Իրանին հորդորում են համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ միջուկային ծրագրերի հարցում: Թեմային է անդրադարձել Al Arabiya-ն: Իսլամական Հանրապետությունը հրաժարվում է թույլատրել դիտորդների մուտքն այն օբյեկտներ, որոնք ենթադրաբար կարող են առնչություն ունենալ միջուկային զենքի ստեղծման ծրագրի հետ:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն այս տարի երկու զեկույց է հրապարակել` Իրանին հանդիմանելով այն բանի համար, որ երկիրը հրաժարվում է պատասխանել 2015-ին միջուկային համաձայնագրի կնքումից մոտ երկու տասնամյակ առաջ ատոմային երեք օբյեկտների միջուկային գործունեության վերաբերյալ հարցերին: Բացի այդ, իրանական կողմը մերժում է մուտքը երեք օբյեկտներից երկուս: