ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ դուրս եկավ ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքից։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ սա շինծու գործ է, դատարանում գործը կքննվի և կտեսնեն բոլորը:

«Դիվիդենտ հավաքելու խնդիր չունեմ, ով նման բան է անում, ուրեմն դավաճան է, ես իմ ասածների տերն եմ»,- նշեց Ծառուկյանը:

Ավելի վաղ ԱԺ-ն գաղտնի քվեարկությամբ բավարարել էր Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու, ապա նրան կալանավորելու գլխավոր դատախազի միջնորդությունը:

Քվեարկությանը հրաժարվել էին մասնակցել ընդդիմադիր խմբակցությունները: Իմ քայլի 88 պատգամավորից ներկա չեն եղել Թագուհի Թովմասյանը և Սասուն Միքայելյանը: