Արցախում մահացել է ամենատարեց բնակիչը` 111-ամյա Արևհատ տատը: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է.Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը.
«Ցավով տեղեկացա, որ Արևհատ տատիկն անցած գիշեր հրաժեշտ է տվել երկրային կյանքին: Համբերություն եմ մաղթում 111-ամյա արցախուհու մեծ գերդաստանի յուրաքանչյուր անդամին:
Նրա՝ համապետական ընտրությունների ժամանակ դրսևորած համառությունն ու հայրենասիրությունն ամենավառ տպավորությունը թողեցին ինձ վրա: Լույս իջնի հոգուն…»,- գրել է ԱՀ նախագահը: