Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը և ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների և խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ հրավիրել են աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովի և բարեկամության շրջանակների և խմբերի նոր կազմերը ձևավորելու նպատակով:
Խորհրդակցության ընթացքում ձևավորվել են՝
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը
Համանախագահ՝ Արթուր Թովմասյան – ԱՀ ԱԺ նախագահ
Դավիթ Մելքումյան – «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար
Արթուր Մոսիյան – «Հայ յեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար
Դավիթ Գալստյան – Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար
Մարսել Պետրոսյան – «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար
Արթուր Հարությունյան – «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար
Սեյրան Հայրապետյան – պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Վահրամ Բալայան – արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
Սևակ Աղջանյան – պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Արամ Գրիգորյան – սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Վլադիմիր Կասյան – արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Արամ Հարությունյան – գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով
Մետաքսե Հակոբյան – Արցախի «Արդարություն» խմբակցության անդամ
Էլեոնորա Ավանեսյան – «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության քարտուղար
Նունե Մելքումյան – «Միասնական հայրենիք» խմբակցության անդամ
Հանձնաժողովի քարտուղար՝ Լիլիթ Ասրյան – ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի ղեկավար
Նշանակվել են նաև բարեկամության շրջանակների և խմբերի նախագահները: ԱԺ նախագահի հանձնարարությամբ առաջիկա օրերին խմբակցությունների և հանձնաժողովների նախագահները կներկայացնեն նաև բարեկամության խմբերում և շրջանակներում իրենց խմբակցության կամ հանձնաժողովի անդամներին ընդգրկելու մասին առաջարկները: Խորհրդարանի ղեկավարի փոխանցմամբ՝ բարեկամության շրջանակներում, որտեղ պարտադիր չէ պատգամավոր լինելը, կընդգրկվեն նաև արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ և հասարակական ակնառու գործիչներ:
«Արցախի Հանրապետություն – Լիտվայի Հանրապետություն» բարեկամության շրջանակ
Նախագահ՝ Դավիթ Մելքումյան
«Արցախի Հանրապետություն – Եվրախորհրդարան» բարեկամական խումբ
Նախագահ՝ Վահրամ Բալայան
«Արցախ – Ֆրանսիա» բարեկամության շրջանակ
Պատվավոր նախագահ՝ Արթուր Թովմասյան
Նախագահ՝ Աշոտ Ղուլյան
«Արցախի Հանրապետություն – Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարան» բարեկամական խումբ
Նախագահ՝ Արամ Գրիգորյան
Արցախի Հանրապետություն – Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ բարեկամության շրջանակ
Նախագահ՝ Գագիկ Բաղունց
«Արցախ – Կանադա» բարեկամական խումբ
Նախագահ՝ Արթուր Հարությունյան
«Արցախ – Ավստրալիա» բարեկամության շրջանակ
Նախագահ՝ Դավիթ Իշխանյան