Չեխիայում Ռուսաստանի դեսպանատան երկու աշխատակից հայտարարվել են անցանկալի անձ ու վտարվել երկրից: Այս մասին ասել է վարչապետ Անդրեյ Բաբիշը: Վարչապետը պարզաբանել է, որ լարված իրավիճակն առաջացել է «Պրահայում Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական առաքելության աշխատակիցների միջև ներքին պայքարի պատճառով»: Նրանցից մեկն էլ տարածել է կեղծ տեղեկություններ չեխ քաղաքական գործիչների վրա ծրագրված հարձակման մասին:
«Մենք ինքնիշխան պետություն ենք, և նման գործողություններն անընդունելի են»,- շեշտել է վարչապետը:
Իրավիճակի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո Պրահան կայացրել է դիվանագիտական ներկայացուցիչներին երկրից վտարելու որոշում:
Պրահայում Ռուսաստանի դեսպանը կատարվածը համարել է «անբարյացակամ քայլ Ռուսաստանի նկատմամբ՝ հիմնված անհիմն պնդումների վրա»: