Microsoft-ի հիմնադիր, միլիարդատեր և բարերար Բիլ Գեյթսը արձագանքել է պատվաստումների միջոցով մարդկությանը չիպավորելու մեղադրանքներին: Նա հերքել է իր մասնակցությունը դավադրության բոլոր «անհիմն» տեսություններին:
«Ես երբեք չեմ զբաղվել այնպիսի հարցով, ինչպիսին միկրոչիպերն են: Շատ դժվար է հերքել այդ պատմությունները, քանի որ դրանք հիմարություն են և շատ տարօրինակ»,- բացատրել է միլիարդատերը և ընդգծել, որ իրեն անհանգստացնում է նման խելագար գաղափարների գոյությունը:
Ամերիկացիների մի մասը հավատում է, որ Բիլ Գեյթսը պլանավորում է մարդկանց չիպավորել պատվաստումների ծրագրի միջոցով: Այդ կարծիքին է հանրապետական ընտրողների 44 տոկոսը, դեմոկրատների ընտրողների՝ 19 տոկոսը:
Պատվաստանյութի հետ կապված դավադրության տեսությունն ակտիվ քննարկվում է նաև Եվրոպայում և Ռուսաստանում: