• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի նկատմամբ. «Հարևաններ» ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է... 20:11
Խցանումների դեմ ցավոտ լուծումներ. քաղաքացիներին սպասվում են սահմանափակումներ Խցանումների դեմ ցավոտ լուծումներ.... 19:51
Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2026 20:12
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ՄԻԵԴ Մեծ պալատի դիրքորոշմամբ արտահայտված հանրաճանաչ սկզբունքն ինքնին ընկած է Քոչարյանի մեղադրանքի հիմքում. Դատախազություն
Հասարակություն
22:4729 Մայ, 2020

ՄԻԵԴ Մեծ պալատի դիրքորոշմամբ արտահայտված հանրաճանաչ սկզբունքն ինքնին ընկած է Քոչարյանի մեղադրանքի հիմքում. Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ներկայացրել է դատախազության դիրքորոշումը Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ի հայտնած կարծիքի վերաբերյալ:

«Բազմաթիվ լրատվամիջոցներ դիմել են՝ դիրքորոշում ՀՀ Սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի` 2020թ. մայիսի 29-ին կազմված և հրապարակաված խորհրդատվական կարծիքի վերաբերյալ: 

Հաշվի առնելով հանրային մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները տարակուսելի արագությամբ, չսպասելով այդ խորհրդատվական կարծիքի հրապարակմանը և պաշտոնական թարգմանությանը, շտապեցին դրա վերաբերյալ հանդես գալ խիստ միակողմանի, ըստ էության մանիպուլյատիվ մեկնաբանություններով՝ հերթական անգամ փորձելով զոնդաժի ենթարկել հանրային կարծիքը, ստիպված ենք անհրաժեշտաբար հանդես գալ հակիրճ և ընդհանրական պարզաբանումներով՝ հիմնվելով ՄԻԵԴ պաշտոնական կայքում առկա հաղորդագրության և դրա ոչ պաշտոնական թարգմանության վրա:

ՀՀ Սահմանադրական դատարանը 2019թ. հուլիսի 18-ի ՍԴԱՈ-82 աշխատակարգային որոշմամբ, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 16-րդ արձանագրության 1-ին հոդվածի հիման վրա` խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել էր ՄԻԵԴ` առաջադրելով 4 հարց (պարզաբանումը չծանրաբեռնելու և արդեն իսկ հրապարակված լինելու պատճառով դրանք չեն նշվի):

ՄԻԵԴ Մեծ պալատն այդ հարցերի կապակցությամբ խորհրդատվական կարծիքում քննարկման ենթական հարցի և կոնկրետ գործի հանգամանքների միջև տրամաբանական կապի բացակայության պատճառաբանությամբ` միաձայն ընդունել է, որ չի կարող պատասխանել առաջին երկու հարցերին։

Ինչ վերաբերում է բարձրացված երրորդ հարցին, ապա ՄԻԵԴ-ը գտել է, որ այնպիսի իրավադրույթը, որն օգտագործում է ընդհանուր հղում (blanket reference) կամ «օրենսդրություն հղումով» տեխնիկան՝ գործողությունները կամ զանցանքները քրեականացնելու համար, ինքնին Հոդված 7-ի հետ անհամադրելի չէ։ Դրույթը, որին հղում է կատարվում, համատեղ ընթերցմամբ պետք է հնարավորություն տան անհատներին, եթե անհրաժեշտ է, իրավական խորհրդատվության օգնությամբ, կանխատեսել, թե ինչ վարքագիծը կբերի քրեական պատասխանատվության։

Ի թիվս այլի` որոշակիության և կանխատեսելիության ապահովման ամենաարդյունավետ միջոցն այն է, որ հղումը լինի բացահայտ, և հղում կատարող դրույթում սահմանված լինեն հանցակազմի տարրերը։

Այլ կերպ ասած` Մեծ պալատը որևէ խնդիր և առավել ևս, Կոնվենցիային հակասող չի համարում քրեական նորմով որպես բլանկետ սահմանադրական նորմերի նախատեսումը` դարձյալ հղում կատարելով իրավական որոշակիության և կանխատեսելիության ընդհանուր կանոնին:

Տվյալ պարագայում խոսքը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված այն հատվածին, որտեղ հղում է կատարվում ՀՀ Սահմանադրության դրույթներին: ՄԻԵԴ Մեծ պալատի նշված դիրքորոշմամբ արտահայտված քրեական իրավունքի այս հանրաճանաչ սկզբունքն ինքնին ընկած է Ռ. Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում:
Անդրադառնալով բարձրացված չորրորդ հարցին` հարկ է նկատի ունենալ, որ Մեծ պալատն իրավացիորեն շեշտել է այն, ինչ ՀՀ դատախազությունն իր արտահայտած դիրքորոշումներում բազմիցս կրկնել է. որ օրենքի հետադարձ ուժի կիրառման վերաբերյալ գնահատման դեպքում պետք է հաշվի առնել կոնկրետ գործի հանգամանքները, ոչ թե առաջնորդվել աբստրակտ հասկացություններով։

Բազմից ենք կրկնել և հիմնավորել, որ քրեական օրենքում նոր նախատեսված քրեաիրավական նորմի՝ մեկ այլ նորմի համեմատությամբ մեղմացնող կամ խստացնող լինելը կախված է գործի հանգամանքներից. նույն քրեաիրավական նորմը դրա նախորդ ձևակերպման համեմատությամբ տարբեր անձանց համար կարող է ունենալ տարբեր՝ մեղմացնող կամ խստացնող նշանակություն՝ կախված նրանից, թե տվյալ անձին կոնկրետ ինչ արարք է մեղսագրվում, արդյոք այն պարունակում է քրեաիրավական նորմի նախորդ ձևակերպմամբ սահմանված հատկանիշները, թե՝ ոչ:

Այս համատեքստում՝ այնքանով, որքանով կոնկրետ քննարկվող քրեական գործով անձին մեղսագրվել է բռնությամբ սահմանադրական կարգը տապալելը, որը որպես հանցագործություն նախատեսված է եղել ինչպես 2008թ., այնպես էլ ներկա պահին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով, հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի այդ հոդվածով սահմանված նորմը նրանց վիճակը վատթարացնող դիտվել չի կարող:

Ասվածից հետևում է, որ Մեծ պալատի կողմից տրված խորհրդատվական կարծիքը գալիս է հիմնավորելու, որ մինչ այս քրեական հետապնդման մարմինների կողմից իրականացված գործողությունները եղել են ու շարունակում են մնալ իրավաչափ»,- գրել է նա:

Դիտումների քանակ182
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Հարցեր էին, որոնց պատասխանները կարելի է գտնել ՄԻԵԴ-ի հրապարակած ստանդարտ ուղեցույցներում. Լուսինե Հակոբյան 17:1329 Մայ, 2020 Հարցեր էին, որոնց պատասխանները կարելի է գտնել ՄԻԵԴ-ի հրապարակած ստանդարտ ուղեցույցներում. Լուսինե Հակոբյան Քաղաքականություն
  • Մեր մոտեցումներն ու դիրքորոշումները տեղ են գտել ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքում. Քոչարյանի պաշտպան 16:2429 Մայ, 2020 Մեր մոտեցումներն ու դիրքորոշումները տեղ են գտել ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքում. Քոչարյանի պաշտպան Իրավունք
  • Գնահատականները պետք է տրվեն՝ հաշվի առնելով գործի առանձնահատուկ հանգամանքները, ոչ թե վերացական. ՄԻԵԴ կարծիքը Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող հոդվածի մասին 15:0729 Մայ, 2020 Գնահատականները պետք է տրվեն՝ հաշվի առնելով գործի առանձնահատուկ հանգամանքները, ոչ թե վերացական. ՄԻԵԴ կարծիքը Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող հոդվածի մասին Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր 23:1709 Սեպ, 2026
  • Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ 22:5909 Սեպ, 2026
  • Հանրապետության հրապարակի ստորգետնյա պատմական շերտը կդառնա թանգարան. հայտարարված է մրցույթ. ԿԳՄՍՆ 22:4809 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ը մեկնարկում է․ սեպտեմբերի 10-13-ը ճանապարհներին կլինեն սահմանափակումներ 22:3709 Սեպ, 2026
  • Տնտեսական զարգացումը համահունչ է կառավարության կանխատեսմանը. ֆինանսների նախարար 22:2909 Սեպ, 2026
  • COP-17-ին ընդառաջ «Նորագյուղ» նոր ենթակայանի կառուցումն ավարտին է մոտենում. Պետրոսյան 22:1309 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արփինե Սարգսյանի հետ 22:0109 Սեպ, 2026
  • Կաշկանդվածություն չունենք. ՊԵԿ նախագահը՝ Նարեկ Նալբանդյանին պատկանող բիզնեսներում ստուգումների մասին 21:4809 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը 21:3309 Սեպ, 2026
  • Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն 21:1709 Սեպ, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | ՀԱՊԿ, ռուսական ռազմաբազա ու ԵՄ․ թեժ քննարկումներ ԱԺ-ում 21:0009 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 9-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5709 Սեպ, 2026
  • Ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ 20:5209 Սեպ, 2026
  • Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը Լեհաստանում մասնակցել է ցուցադրական վարժանքի 20:4709 Սեպ, 2026
  • Ուկրաինական դրոններն առաջին անգամ հարձակվել են Նովի Ուրենգոյի վրա, որն Ուկրաինայից հեռու է 2800 կիլոմետր 20:4209 Սեպ, 2026
  • Ձեռագործ աշխատանքներ՝ քարից. սիրիահայ հայրենադարձի բիզնեսը 20:4109 Սեպ, 2026
  • Պակիստանը կարող է ավիահարվածներ հասցնել հութիներին, եթե Սաուդյան Արաբիան դիմի այդ հարցով 20:3609 Սեպ, 2026
  • Բայրամովը՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին 20:3009 Սեպ, 2026
  • Կրկին կեղծ գովազդներ՝ «Լուրերի» մեկնաբանների տեսքով ու ձայնով. տեսանյութերը հազարավոր դիտումներ ունեն 20:2409 Սեպ, 2026
  • Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքը 20:1909 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2026 20:1209 Սեպ, 2026
  • Երթևեկության սահմանափակումներ Երևանում 20:0609 Սեպ, 2026
  • Կայացել է Հայաստան–Լեհաստան գործարար և ներդրումային միջոցառումը 19:5909 Սեպ, 2026
  • Մերցը չեղարկել է Թրամփի հետ նախատեսված հեռախոսազրույցը՝ AfD-ին նրա շնորհավորական գրառումից հետո 19:5209 Սեպ, 2026
  • Հայտարարագրի լրացում՝ լիազորված անձի միջոցով 19:4509 Սեպ, 2026
  • Հարաբերությունների կարմիր թելը՝ ըստ Անժելա Կարապետյանի 19:3609 Սեպ, 2026
  • Սինգապուրի առաջնորդը տարեկան կստանա յոթնապատիկ ավելի բարձր աշխատավարձ, քան ԱՄՆ նախագահը 19:2809 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 9. 2026 19:2109 Սեպ, 2026
  • Ֆրանսիան և Գերմանիան անցկացնում են խոշոր տիեզերական գագաթնաժողով՝ չնայած ԱՄՆ-ի բոյկոտին և Մերցի բացակայությանը. Euronews 19:1309 Սեպ, 2026
  • Հայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները 19:0209 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Կեղծ գովազդներ՝ հայտնի դեմքերի անունից. AI-ով փոխել են նրանց խոսքն ու ձայնը 19:0009 Սեպ, 2026
  • Սերբիայի նախագահը պաշտոնապես հայտարարել է խորհրդարանի արտահերթ ընտրության մասին 18:4909 Սեպ, 2026
  • Կա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասին 18:4809 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա - Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը 18:4109 Սեպ, 2026
  • ՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը 18:3309 Սեպ, 2026
  • «Ակունք» ազգագրական համույթը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 18:2809 Սեպ, 2026
  • Հայ-վրացական գիտական շփումներ՝ Երևանում 18:2109 Սեպ, 2026
  • Շիրակի քրեական ոստիկանները կեղծ խմիչքների պատրաստման և իրացման դեպք են բացահայտել 18:1409 Սեպ, 2026
  • Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին և տեղափոխվել է «Հրանտի Արկ» հիմնադրամ 18:0609 Սեպ, 2026
  • Հյուսիսային Կորեան ընդլայնում է Յոնբենի միջուկային համալիրը. ԱԷՄԳ 17:5909 Սեպ, 2026
  • 300 մեքենա աղբ է դուրս բերվել. Հրազդան համայնքին վերադարձված այգում կրթական-ժամանցային գոտի է բացվել 17:5209 Սեպ, 2026
  • Առաջարկվում է ձևավորել նոր Վանաձոր և Արարատ խոշորացված համայնքներ 17:4509 Սեպ, 2026
  • Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին․ ՆԳՆ ոստիկանություն 17:3609 Սեպ, 2026
  • ԱԺ հանձնաժողովը քննարկել է 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանի պետբյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը 17:2809 Սեպ, 2026
  • ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է 17:2109 Սեպ, 2026
  • Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 17:1409 Սեպ, 2026
  • Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը 17:0409 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | TRIPP-ը կարևոր է ոչ միայն ՀՀ-ի և Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար. Բայրամով 17:0009 Սեպ, 2026
  • Մանկապարտեզն օտարել է կադաստրայինից 7 անգամ ցածր գնով. մեղադրվում է Պտղնիի նախկին համայնքապետը 16:5109 Սեպ, 2026
  • Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 16:4509 Սեպ, 2026
  • ԵՄ դատարանը մերժել է Ուկրաինային աջակցելու համար ՌԴ ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը 16:3409 Սեպ, 2026
  • Հայաստանում ստվերի շրջանառությունը կրկնակի ընկել է. ՊԵԿ նախագահ 16:2209 Սեպ, 2026
  • Ազատ ժամանակ, Փարիզ, արտիշոկ. վարչապետը կադրեր է հրապարակել 16:1209 Սեպ, 2026
  • Վահե Ղալումյանը՝ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ 16:0109 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ 15:3409 Սեպ, 2026
  • Հասանք Փարիզ. վարչապետը տեսանյութ է հրապարակել 15:2109 Սեպ, 2026
  • Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից 15:1309 Սեպ, 2026
  • Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 15:0609 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Ինչ կոնկրետ արդյունք են տալիս անակնկալ այցերը զորամասեր. Պապիկյանը պարզաբանել է 15:0009 Սեպ, 2026
  • Ռուբիոն հնարավոր է համարել ուկրաինական կարգավորման հետագա նախաձեռնությունների մշակումը 14:5809 Սեպ, 2026
  • Tour of Armenia մրցաշարի շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ 14:4609 Սեպ, 2026
  • Պետք է տապալենք իրանական ռեժիմը. Նեթանյահու 14:3709 Սեպ, 2026
  • Մարիա Կարապետյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 14:2609 Սեպ, 2026
  • ԵՄ-ն թույլատրել է Կիևին ձեռք բերել Patriot հրթիռներ՝ տրամադրված վարկի հաշվին 14:1509 Սեպ, 2026
  • Օդանավում կարդացի, ավարտեցի Խալիլ Ջիբրանի «Խենթը» գիրքը, կնվիրեմ ուղևորներից մեկին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 14:0609 Սեպ, 2026
  • Հայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունը 13:5809 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Իտալիա միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունները 13:4909 Սեպ, 2026
  • ՀԾԿՀ-ն հստակեցրել է հեռահաղորդակցության օպերատորների կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ բաժանորդներին տեղեկատվության տրամադրման կարգը 13:4009 Սեպ, 2026
  • Լոնդոնն արգելել է իսրայելական ապրանքներն Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից 13:2909 Սեպ, 2026
  • Թրամփը հրամայել է բացառել կանադական ապրանքները ԱՄՆ կառավարության տարեկան 50 միլիարդ դոլարի գնումներից 13:2009 Սեպ, 2026
  • ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում ընդդիմության թեկնածուն չի ընտրվել նախագահի տեղակալի պաշտոնում 13:1409 Սեպ, 2026
  • Թեև սնունդը որակյալ և համեղ է, հանձնարարական եմ տվել այն է՛լ ավելի բարելավելու վերաբերյալ. Պապիկյան 13:0609 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Վարչապետը Փարիզում կմասնակցի միջազգային տիեզերական գագաթնաժողովին | 09.09.2026 13:0009 Սեպ, 2026
  • ՀՀ ՏԿԵ նախարարությունը վերսկսել է թվային տախոգրաֆներում օգտագործվող քարտերի տրամադրման գործընթացը 12:5909 Սեպ, 2026
  • Համայնքային ոստիկանները ձերբակալել են Երևանում խուլիգանություն կատարած անձին 12:4809 Սեպ, 2026
  • Ծովինար Վարդանյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 12:3209 Սեպ, 2026
  • Շարունակվում է սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը 12:2409 Սեպ, 2026
  • Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 12:1109 Սեպ, 2026
  • Մինչև դեկտեմբերի 25-ը «Գարեգին Նժդեհ» կայարանի բոլոր շարժասանդուղքները ամբողջությամբ կփոխարինվեն․ Երևանի մետրոպոլիտեն 12:0009 Սեպ, 2026
  • ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 11:4809 Սեպ, 2026
  • «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցել 11:4609 Սեպ, 2026
  • Պապոյանը Դուբայում քննարկել է DP World-ի հետ երկարաժամկետ համագործակցության հաստատման հնարավորությունները 11:3709 Սեպ, 2026
  • ՊԵԿ-ը հիշեցնում է՝ տնտեսվարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարումների ընդունումը 11:2709 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում նախաճաշել է զինվորների հետ 11:1409 Սեպ, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը և Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները 11:0709 Սեպ, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքների որոշ հասցեներում 10:5609 Սեպ, 2026
  • Հայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ 10:4309 Սեպ, 2026
  • Կիևում հավերժացրել են Հայկական թաղամասի և հնագույն եկեղեցու հիշատակը 10:3609 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ն հարվածել է իրանական նավթատար նավերի, Թեհրանը ռմբակոծել է Հորդանանում գտնվող ամերիկյան բազան 10:2209 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | ՆԳՆ կրթահամալիրում արմատական բարեփոխումներ կլինեն. նախարար | 09.09.2026 10:0009 Սեպ, 2026
  • Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի էական բարձրացում 09:3309 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 09:2909 Սեպ, 2026
  • 46 և 25-ամյա տղամարդիկ ստեղծել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում, կատարել տարբեր հանցագործություններ 09:1609 Սեպ, 2026
  • Մարզերից մեկում տեղակայված ՊՆ զորամասում հետևեցի վերկացի, առավոտյան մարմնամարզության գործընթացին․ Պապիկյան 09:0509 Սեպ, 2026
  • Աշխատանքային այցով մեկնում եմ Փարիզ, հանդիպում եմ ունենալու նախագահ Մակրոնի հետ․ վարչապետ 08:5609 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա 08:4909 Սեպ, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:4309 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը լուսաբացին անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամաս 08:1609 Սեպ, 2026
  • Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 08:0509 Սեպ, 2026
  • UEFA Regions' Cup, որակավորման միջանկյալ փուլ․ «Կիլիկիան» ավարտեց պայքարը 00:5909 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015