Ռուսաստանի Դաշնությունում Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսի օրը հայտնի է: Այն նախանշված է անցկացնել հունիսի 24-ին: Որոշումը կայացրել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, Մեծ հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը հետաձգվել էր: