ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն այսօր հանդիպել է Կառավարության մոտ բողոքի ակցիա անող ռեստորանային ոլորտի աշխատակիցների հետ: Քննարկման արդյունքում որոշվել է խնդիրն ուսումնասիրելու համար աշխատանքային խումբ ձևավորել:
Վարչապետի օգնականը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ քննարկումը վերաբերել է կոնկրետ հարսանյաց սրահներին. «Նրանք գրավոր կներկայացնեն, թե ինչպես են պատկերացնում այդ սրահների աշխատանքը, պարետատունը կքննարկի, կպատասխանի»: