Առաջին ատյանի դատարանն այսօր որոշել է մերժել պաշտպանների բողոքը՝ Սերժ Սարգսյանի գույքերի վրա կալանք դնելու վերաբերյալ նախաքննական մարմնի, ինչպես նաև դրա դեմ ներկայացված բողոքը հսկող դատախազի կողմից մերժելու որոշումների դեմ: Այդ մասին 1lurer.am-ին հայտնեցին գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք՝ 2019 թվականի դեկտեմբերի 18-ին Սերժ Սարգսյանի գույքերի վրա կալանք էր դրվել: Պաշտպանները որոշումը բողոքարկել էին քննիչին և դատախազին: Վերջիններիս կողմից մերժում ստանալով՝ որոշումը բողոքարկվել էր դատական կարգով: