Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարանտինից հետո առաջին անգամ հավատացյալների մասնակցությամբ պատարագ է մատուցել Վատիկանի Սուրբ Պետրոս եկեղեցում: Այն 69 օրով փակվել էր կորոնավիրուսի պատճառով:
Պատարագը կատարվել է Հովհաննես Պողոս Երկրորդի մատուռում՝ հայրապետի ծննդյան 100-ամյակի օրը: Եկեղեցական արարողությանը մասնակցել է մոտ 30 մարդ, պահպանվել է սոցիալական հեռավորությունը, բոլորը կրել են դիմակներ:
Մարտի 9-ից Վատիկանից պատարագներն առանց հավատացյալների հեռարձակվում էին ինտերնետով: Մայիսին կառավարությունը սկսեց թուլացնել կարանտինային միջոցառումները՝ կապված հիվանդության դեպքերի նվազման հետ: