Թուրքիայում կորոնավիրուսի դեմ պայքարում բազմաթիվ սահմանափակումների հետ արգելվել է նաև տոնական ու զանգվածային միջոցառումների կազմակերպումը։ Երկրի Սևծովյան Սամսուն նահանգի ղեկավարությունն այս տարի արգելել է մայիսի 19-ի միջոցառումները։
Նշենք, որ 1919 թվականի մայիսի 19-ին Սամսուն է ժամանել Թուրքիայի Հանրապետության ապագա հիմնադիր Մուստաֆա Քեմալը և այդտեղից սկսել է իր գործունեությունը։ Այդ օրը թուրքական պաշտոնական պատմագրությունը համարում է քեմալական շարժման (թուրքական կողմն անվանում է «Ազատագրական պատերազմ») սկիզբը և նշվում է որպես ազգային տոն։
Սամսունի փոխնահանգապետը հայտարարել է, որ երկրի 15 նահանգում արգելվում է փողոց դուրս գալ, և այդ պատճառով հարմար չեն գտնում, որ այս տարի ծաղկեպսակ դրվի Աթաթյուրքի հուշարձանին նույնիսկ սոցիալական հեռավորության պահպանման և դիմակներ կրելու դեպքում։ Քեմալականները դատապարտել են այդ որոշումը: