Ֆրանսիայում ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող, Ռուանդայի ցեղասպանության գլխավոր հովանավորներից մեկը՝ գրում է Deutsche Welle-ն:
84-ամյա Ֆելիսիեն Կաբուգան ձերբակալվել է այսօր՝ մայիսի 16-ին Փարիզի արվարձաններից մեկում: Միջազգային տրիբունալում նա համարվում է Ռուանդայի ցեղասպանության գործով ներգրավված գլխավոր անձանցից մեկը: Ֆելիսիեն Կաբուգան թութսի ժողովրդի ցեղասպանությունը ֆինանսավորողներից էր:
Ֆելիսիեն Կաբուգան մեղադրվում է հութուների զինված ջոկատների ստեղծման համար, որոնց վրա էր դրված 1994-ին թութսիների կոտորածի ամբողջ պատասխանատվությունը: