Հնդկաստանը կորոնավիրուսով վարակի ցուցանիշով գերազանցել է Չինաստանին: Այս մասին տեղեկացնում են երկրի առողջապահության նախարարությունից՝ գրում է Al Jazeera-ն:
Հնդկաստանում հաստատված վարակվածների թիվը հասել է 85.940-ի, մահացության ցուցանիշը 2752 է: Հնդկաստանում վարակի ամենաշատ դեպքերն արձանագրվել են չորս նահանգներում՝ Մահարաշտա՝ 29.100, Թամիլ Նադու՝ 10.108, Գուջարաթ՝ 9931 և Նյու Դելի՝ 8895 դեպք:
Ընդհանուր առմամբ, Չինաստանում գրանցվել է 82.933 վարակված: Այս երկրում կորոնավիրուսից մահացել է 4633 հիվանդ: