Մայիսի 18-22-ն Ադրբեջանում կանցկացվեն լայնածավալ ռազմական զորավարժություններ, որոնց կմասնակցի մինչև 10 հազար զինվորական, կօգտագործվեն 120 տանկ ու զրահատեխնիկա՝ գրում է РИА Новости-ն:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հաստատած ծրագրի համաձայն՝ մայիսի 18-22-ը կանցկացվեն ադրբեջանական բանակի օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժություններ»,-տեղեկացնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից: