ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ռուսական կողմի
նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Պետական
դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:
Կողմերը շնորհավորել են միմյանց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ։
Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները տեղեկություններ են փոխանակել
Հայաստանում և Ռուսաստանում համավարակի դեմ իրականացվող միջոցառումների
վերաբերյալ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել քննարկումները
տեսակապի միջոցով: