Իրանցի գիտնականները կորոնավիրուսի հայտնաբերման թեստ են ստեղծել, որն արդյունքը ցույց է տալիս 30 վայրկյանում, հայտնում է MEHR գործակալությունը:
Ըստ իրանական լրատվամիջոցի՝ թեստը կորոնավիրուսի առկայությունը կարող է բացահայտել անգամ հիվանդության սկզբնական փուլում, և այն ճշգրիտ է 95 տոկոսով: Գործակալության տվյալներով՝ թեստ-համակարգը դեռևս հաստատում չի ստացել: Իրանում վարակված է մոտ 111 հազար մարդ: