• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Թուրքիայում գյուլենականների դեմ 10 տարում իրականացվել է ավելի քան 72.000 գործողություն. «Հարևաններ» Թուրքիայում գյուլենականների դեմ 10... 20:35
ԵԽ զեկույց. ՀՀ-ում մոտ 16 հազար մարդ քրեական վերահսկողության տակ է ԵԽ զեկույց. ՀՀ-ում մոտ... 19:41
Բաց հարթակ. 3 միավորները քաղաքական հանգուցյալներ են, ղեկավարները՝ քաղաքական դիակներ. Սաֆարյան Բաց հարթակ. 3 միավորները... 18:58
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքները մերժվում են. Մնացականյանը պատասխանել է Մամեդյարովին
Քաղաքականություն
20:4312 Մայ, 2020

Ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքները մերժվում են. Մնացականյանը պատասխանել է Մամեդյարովին

Մայիսի 12-ին տեսակապի ձևաչափով տեղի է ունեցել Անկախ Պետությունների Համագործակցության արտգործնախարարների խորհրդի նիստը, որին մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նիստի օրակարգում էին տարբեր ոլորտներում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր:

Իր բացման խոսքում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է գործընկերներին Հայրենական մեծ պատերազմում տարած ընդհանուր հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ:

«Մայիսի 9-ը սուրբ ամսաթիվ է մեր ժողովուրդների համար, որոնք մեծագույն կորուստների գնով վճռական ներդրում ունեցան ֆաշիզմի ջախջախման գործում:

Ֆաշիզմի դեմ պայքարում իր ծանրակշիռ ավանդն է ունեցել հակահիտլերյան կոալիցիան:

Զոհվածների, նացիստական ​​տիրապետության հաստատման սպառնալիքի հանգեցրած իրական պատճառների մասին հիշողությունն այսօր էլ մեզ պարտավորեցնում է համատեղ դիմակայելու նացիզմի և ֆաշիզմի հերոսացման փորձերին, ռազմատենչ ազգայնականության և այլատյացության գաղափարախոսության տարածմանը: 

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեզ բոլորիս այս մեծ տոնի կապակցությամբ:

Հարգելի՛ Աբդուլազիզ Հաֆիզի,

Անկեղծ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այս նիստն անցկացնելու նախաձեռնության համար, որը, ըստ էության, ԱՊՀ կանոնադրական մարմնի՝ կառույցում նպատակաուղղվածությամբ և հագեցվածությամբ առանձնացող Ուզբեկստանի նախագահության շրջանակներում նախատեսված առաջին միջոցառումն է: 

Համավարակը, իրապես, առաջ է բերում փոփոխություններ ինչպես գլոբալ, այնպես էլ  ազգային մակարդակներում, ներառյալ՝ և՛ ԱՊՀ, և՛ նրա մարմինների գործունեության  համատեքստում:

Այսօրվա դրությամբ Հայաստանում ունենք նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության  ընդհանուր 3538 դեպք, որոնցից 1430-ն՝ առողջացած, և ցավոք, 47-ը՝ մահվան ելքով:

Մարտի 16-ից Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն, որը մայիսի 4-ից գործում է որոշակի թուլացումներով: Թույլատրված են տնտեսական գործունեության գրեթե բոլոր տեսակները՝ պայմանով, որ գործատուները համավարակի տարածման կանխարգելման նպատակով ապահովեն աշխատանքի համապատասխան պայմաններ:

Հայաստանում հասարակությունն աստիճանաբար հարմարվում է համավարակի պայմաններում ապրելուն, և մեր կառավարությունն արդեն իսկ գործարկել է համավարակի բացասական հետևանքների նվազեցմանն ուղղված 17 աջակցության ծրագրեր՝ շուրջ կես միլիարդ ԱՄՆ դոլարին հասնող ընդհանուր գումարով:

Վերադառնալով այսօրվա նիստի թեմային: 

Համաձայնեցված հարցերի շուրջ առարկություններ չունենք և մենք պատրաստ ենք աջակցել դրանց։ Միաժամանակ, կցանկանայի առանձին մի քանի խոսք ասել։ Առաջարկված հարցերի ցանկը, տեսականորեն, կարելի է բաժանել երկու խմբի:

Առաջին խմբին պատկանում են այն հարցերը, որոնցով առաջխաղացմանը  կորոնավիրուսային վարակի տարածման դինամիկան ներազդում է նվազ չափով: Դրանց թվին է դասվում, մեր կարծիքով,  «Մշակութային մայրաքաղաքը» շատ հետաքրքիր նախագիծը, որի իրագործման իրավունքը 2022 թ․ կփոխանցվի ղրղզական Կարակոլ քաղաքին։ Այդ շարքին են դասվում նաև այն համաձայնագրերի նախագծերը, որոնք շահագրգիռ պետությունների ձևաչափով կկարգավորեն պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ հումանիտար ականազերծումը, համատեղ (միացյալ) հաղորդակցման համակարգը, ԱՊՀ մասնակից պետությունների՝ արտաքին սահմաններում ճգնաժամային իրավիճակների կարգավորման (վերացման) համար ուղարկվող սահմանապահ և այլ գերատեսչությունների խմբավորման կազմում ներառման համար, այդ թվում՝ հայաստանյան կողմից առաջարկվող ստորաբաժանումների կազմավորումների ցանկի արդիականացումը։ 

Դրանք միջպետական փոխգործակցության կարևոր ուղղություն և կարևոր փաստաթղթեր են։

Ի դեպ, գրեթե երկու տասնամյակի ընթացքում ԱՊՀ շրջանակներում տվյալ ուղղությունների վերաբերյալ ընդունված փաստաթղթերի ծավալի վերլուծությունից երևում է, որ դրանք ստորագրողներն այն երկրներն են, որոնք ոչ միայն կազմակերպության, այլև՝ հինգ կամ վեց պետություններ միավորող առավել խորացված ձևաչափերում գործնականում հաստատել են տվյալ ոլորտներում առավել սերտորեն համագործակցելու իրենց պատրաստակամությունը։ 

Ավելին, վերոնշյալ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում աշխատանքը առավել հեռու է գնացել, և գուցե իմաստ ունի դիտարկել այդ շրջանակներում ուժերի կենտրոնացման անհրաժեշտությունը:

Ինչ վերաբերում է մեր օրակարգի հարցերի երկրորդ խմբին, ապա դրանց շարքին կարելի է դասել այն հարցերը, որոնց լուծման համար ակնհայտորեն ստիպված կլինենք հաշվի առնել համավարակի գործոնը:

Դրանք են՝ միջազգային երիտասարդական համագործակցության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, զբոսաշրջության, ցանցային համալսարանի և մշակույթի ոլորտում համագործակցության հիմնական միջոցառումներին առնչվող համագործակցային ռազմավարությունները:

Սկզբունքորեն, այս փաստաթղթերը մշակվել են նախկինում ընդունված նմանատիպ որոշումների շարունակականության ապահովմանը համահունչ և հաշվի չեն առնում այն հանգամանքը, որ մոտ ժամանակներս ստիպված կլինենք ավելի ինտենսիվորեն գործարկել փոխգործակցության հեռավար մեթոդները: Ենթադրում եմ, որ այդ գործոնը կարտացոլվի և հաշվի կառնվի ԱՊՀ ճյուղային համագործակցության համապատասխան մարմինների կողմից միջոցառումների իրականացման միջնաժամկետ ծրագրերի մշակման ընթացքում: 

Այս բարդ շրջանում պետությունների համաձայնեցված գործողությունները, այդ թվում՝ ուղղված կորոնավիրուսային համավարակի կանխարգելման միջոցառումների համակարգմանը, առավել քան անհրաժեշտ են: Կազմակերպության ձևաչափում, հենվելով տարիների ընթացքում լրամշակված իրավական հիմքին, անհրաժեշտ կլինի շեշտադրումն անել ոչ թե պարզապես տնտեսության, այլ դրա նորարարական բաղկացուցչի վրա և, հաշվի առնելով նոր իրողությունները, առաջ մղել մշակութային-հումանիտար համագործակցությունը, փոխգործակցությունը երիտասարդական քաղաքականության, զբոսաշրջության, գիտության և այլ ոլորտներում։

Եվ վերջում, հարգելի Աբդուլազիզ Հաֆիզի, ես ստիպված եմ արձագանքել իմ գործընկերոջ՝ հարգարժան պարոն Մամեդյարովի կողմից բարձրացված հարցին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որը քննարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ 

Ես մտադիր չեմ երկար խոսել այս թեմայի շուրջ, մենք շարունակում ենք ինտենսիվորեն աշխատել այդ ձևաչափում: Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, մենք նպատակադրված ենք շարունակել գործնական աշխատանքը, մենք երկու տարի շարունակ իրականացրել ենք այդ գործնական աշխատանքը և մտադիր ենք հետագայում ևս շարունակել այն: Ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքները մերժվում են, և այսօր հնչեցված շեշտադրումները խստագույնս անընդունելի են: 

Այդ հակամարտության հանգուցալուծումը հիմնված է փոխզիջման սկզբունքի վրա: Դա նշանակում է նաև կողմերից որևէ մեկի առավելապաշտական դիրքերի մերժում և այն պարտավորությունների համադրում, որոնք կողմերը ստանձնում են բալանսավորված, ամուր փոխզիջման համար:

Հենց այդ մոտեցմամբ շարունակելու ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հասնելու մտադրությամբ աշխատանքը խաղաղ կարգավորման շրջանակներում:

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ Աբդուլազիզ Հաֆիզի, Ձեր նախաձեռնության և այսօրվա մեր նիստն անցկացնելու հնարավորության համար: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Սերգեյ Լեբեդևին շատ արդյունավետ աշխատանքի և այս ողջ ժամանակահատվածում մեր աշխատանքի կազմակերպման համար: Ես իրապես բարձր եմ գնահատում դա»,- ելույթում նշել է ՀՀ ԱԳ նախարարը:

Ի թիվս այլ որոշումների՝ ԱՊՀ ԱԳ նախարարները ստորագրել են 2021-2030 թթ. ընկած ժամանակահատվածում ԱՊՀ մասնակից պետությունների՝ միջազգային երիտասարդական համագործակցության ռազմավարությունը, 2021-2030 թթ. ընկած ժամանակահատվածում զբոսաշրջության ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության զարգացման ռազմավարությունը, շահագրգիռների ձևաչափով՝ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետություններում զինված ուժերի կապի համատեղ (միացյալ) համակարգի մասին համաձայնագիրը, Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի հումանիտար ականազերծման համատեղ ինժեներական ստորաբաժանման մասին համաձայնագիրը, ինչպես նաև այլ փաստաթղթեր:

Դիտումների քանակ131
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ԱՄԷ գործարար պատվիրակության հետ քննարկվել են ՀՀ-ից ԱՄԷ շուկա թարմ բանջարեղենի և ծաղիկների արտահանմանն առնչվող հարցեր 17:5117 Հլս, 2026
  • Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը 17:4317 Հլս, 2026
  • Մոսկվան հետևողականորեն աջակցում է Հայաստանին ու Ադրբեջանին հարաբերությունների կարգավորման հարցում. Լավրով 17:3417 Հլս, 2026
  • 35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում 17:2217 Հլս, 2026
  • «3+3» հարթակի նկատմամբ հետաքրքրությունն աճել է. Լավրովն ընդունել է Բայրամովին 17:1217 Հլս, 2026
  • Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով 17:0317 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները իրենց պլանները սկսել են կապել Հայաստանի հետ 17:0017 Հլս, 2026
  • Իսրայելի խորհրդարանն ինքնալուծարվել է 16:5917 Հլս, 2026
  • Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ 16:5117 Հլս, 2026
  • Ոչնչացվել է 2660 կգ սննդամթերքի 95 անուն ներմուծված ապրանքատեսակ. ՍԱՏՄ 16:4217 Հլս, 2026
  • Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է. ՔԿ 16:3317 Հլս, 2026
  • Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ 16:2417 Հլս, 2026
  • Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ» 16:1517 Հլս, 2026
  • ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը 16:0617 Հլս, 2026
  • Ինչպես ձուկ և ձկնամթերք արտահանել ԵՄ երկրներ. պարզաբանում է ՍԱՏՄ ղեկավարը 15:5817 Հլս, 2026
  • Ռուսաստանը հերքում է ԱՄՆ-ում ընտրական գործընթացներին միջամտելու մեղադրանքները. Պեսկով 15:4717 Հլս, 2026
  • ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը 15:3617 Հլս, 2026
  • ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջին լարվածության հետևանքով զոհերի թիվը հասնում է 40-ի 15:2517 Հլս, 2026
  • Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել․ «Վեոլիա ջուրը»՝ Բյուրեղավանի դեպքի մասին 15:1617 Հլս, 2026
  • Համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր են բացահայտել 15:0517 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | 2025-ին ՀՀ-ում 605 մլն դոլարի օտարերկյա ուղղակի ներդրում է արվել | 17.07.2026 15:0017 Հլս, 2026
  • «Ամիօ բանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 129 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:5417 Հլս, 2026
  • «Ռոսսելխոզնադզորն» Իրանին խնդրել է դադարեցնել ծաղիկների սերտիֆիկացումը ՌԴ համար՝ կասկածելով դրանց հայկական ծագմանը 14:4217 Հլս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:3117 Հլս, 2026
  • Շատիվանք վանական համալիրի Սբ Նշան եկեղեցու որմնանկարների ամրակայումն ու մաքրումը շարունակվում է 14:2017 Հլս, 2026
  • Հնարավոր են կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանն էապես չի փոխվի 14:1017 Հլս, 2026
  • Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները 13:5817 Հլս, 2026
  • Թրամփը հայտարարել է ամերիկյան ընտրական համակարգի խոցելիության մասին 13:4717 Հլս, 2026
  • Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակի կողմից անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ 13:3617 Հլս, 2026
  • ՆԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ 13:2417 Հլս, 2026
  • ՀՀ նախագահը Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն, հանդիպել Դըկոտինյիի հետ 13:1317 Հլս, 2026
  • Կողբ համայնքի նախկին ղեկավարի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան 13:1317 Հլս, 2026
  • Նարեկ Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները 13:0217 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 |Լեփ-լեցուն դահլիճները ապագայի նկատմամբ համոզվածության նշան են. վարչապետ| 17.07.2026 13:0017 Հլս, 2026
  • Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարի և նրան օժանդակած 2 անձի՝ փողերի լվացմանն առնչվող գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան 12:5017 Հլս, 2026
  • Արդարադատության նախարարությունը մեկնարկում է «Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագիրը 12:3817 Հլս, 2026
  • «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակել է թուրքական հինգ արտահանողներից կորիզավոր մրգերի ներմուծումը Ռուսաստան 12:2817 Հլս, 2026
  • Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան 12:1517 Հլս, 2026
  • Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել, կան հոսպիտալացվածներ. ՀՀ ԱՆ 12:0217 Հլս, 2026
  • Ֆրանսիան 400 տարի անց վավերացրել է Նիդերլանդների հետ Կարիբյան կղզու սահմանի սահմանազատման պայմանագիրը 11:5517 Հլս, 2026
  • Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է 11:4117 Հլս, 2026
  • Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևանների հետ. Կոբախիձե 11:2917 Հլս, 2026
  • Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում 11:1617 Հլս, 2026
  • Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է 11:0517 Հլս, 2026
  • GAIFF Pro հարթակը հայտարարել է այս տարվա մրցանակակիրներին 10:5617 Հլս, 2026
  • ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր 10:4217 Հլս, 2026
  • ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները 10:2417 Հլս, 2026
  • ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանի նավահանգստում հինգ կամուրջ է ոչնչացվել 10:2217 Հլս, 2026
  • Լուրեր 10:00 | Պետությունը աջակցում է հակամարտության գոտիներից հայերի տեղափոխմանը | 17.07.2026 10:0017 Հլս, 2026
  • Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 09:1917 Հլս, 2026
  • Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին 08:4417 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2317 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:0517 Հլս, 2026
  • Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելո COP17-ին 00:5917 Հլս, 2026
  • Սիմոն Աբգարյանը «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուր 00:4117 Հլս, 2026
  • Քննարկվել են հայ-բուլղարական մշակութային համագործակցության ամրապնդման հնարավորությունները 00:3017 Հլս, 2026
  • Ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով 00:1917 Հլս, 2026
  • Պակիստանն ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել դադարեցնել բախումները 23:4616 Հլս, 2026
  • 2027-ի հուլիսին Արագածոտնի մարզի Կարին գյուղը կունենա նոր կրթահամալիր 23:2716 Հլս, 2026
  • Հայրենադարձության դիմումները շատացել են. 75%-ը Ռուսաստանից են 23:0116 Հլս, 2026
  • Մհեր Գրիգորյանն արձակուրդում կգտնվի 22:4216 Հլս, 2026
  • Հարցազրույց Արփինե Հովհաննիսյանի հետ 22:2016 Հլս, 2026
  • Լուրեր 22:00 | «TRIPP+»-ը TRIPP զարգացման ընկերության հետ ունի շատ անուղղակի կապ. Միրզոյան 22:0016 Հլս, 2026
  • «Շուրջ 600 նոր մասնագետ՝ ագրոպարենային ոլորտի համար» 21:4216 Հլս, 2026
  • Գործարկվել է CBD COP17-ի պաշտոնական կայքը 21:2916 Հլս, 2026
  • Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ Նիկոլ Փաշինյան 21:1916 Հլս, 2026
  • Առաջին ձայները. կոխլեար իմպլանտացիա՝ 7-ամսականում 20:5816 Հլս, 2026
  • Հունգարիայի նոր կառավարությունը հետաքննություն է սկսել Պետեր Սիյարտոյի նկատմամբ 20:5416 Հլս, 2026
  • ԱԲ-ի կիրառումը երեխաների շրջանում աճում է. ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետազոտությունը 20:5116 Հլս, 2026
  • Ամերիկյան կողմը «ԹՐԻՓՓ պլյուս»-ը ստեղծել է ներդրումներ ներգրավելու համար. ԱԳ նախարար 20:4816 Հլս, 2026
  • Թեհրանը Մերձավոր Արևելքի երկրներին կոչ է արել արգելել ԱՄՆ-ին իրենց տարածքներից հարվածել Իրանին 20:4416 Հլս, 2026
  • Յուլիս 16-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4116 Հլս, 2026
  • Գույների ճկունությունը «Սիրո պարը» ցուցահանդեսում 20:3816 Հլս, 2026
  • ԿԼ. «Փյունիկը» Հանրապետականում կընդունի «Մարսաշլոկին» 20:3416 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 16.07.2026 20:3116 Հլս, 2026
  • «ՄԱԿ-80» նախաձեռնության շրջանակներում աշխատանքային խմբի հանդիպմանը Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է գլխավոր քարտուղարի զեկույցների վերանայմանը 20:2616 Հլս, 2026
  • Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է Մոսկվայի համար. ՌԴ ԱԳՆ 20:2116 Հլս, 2026
  • Կավելաշվիլին ու Բերդիմուհամեդովը քննարկել են տրանսպորտային ուղիների զարգացման հարցեր 20:1716 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 16. 2026 20:1316 Հլս, 2026
  • Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ 20:0816 Հլս, 2026
  • Արփինե Սարգսյանը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը 20:0616 Հլս, 2026
  • Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն 20:0316 Հլս, 2026
  • ԿԼ. «Ալաշկերտը» արտագնա հանդիպում կանցկացնի Ղազախստանում 19:5816 Հլս, 2026
  • Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումներն ավելի քան քառապատկվել են 19:5316 Հլս, 2026
  • Հ-36, /Մ-4/ (Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար ավտոճանապարհի հատվածում հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում 19:4616 Հլս, 2026
  • Համատիրությունների առաջին ատեստավորման արդյունքը 19:3816 Հլս, 2026
  • Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 19:3216 Հլս, 2026
  • Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել 19:2216 Հլս, 2026
  • Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումն ու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը ՀՀ առաջնահերթություններից են. Վահագն Խաչատուրյան 19:1616 Հլս, 2026
  • Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ անվտանգ արևայրուք ստանալու կանոնների մասին 19:0916 Հլս, 2026
  • Հանրային քննարկման է ներկայացվել «Անկախ կյանքի կենտրոնների գործունեության կարգը և պայմանները սահմանելու մասին» ԱՍՀ նախարարի հրամանի նախագիծը 19:0116 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | «Արարատցեմենտը» իրականացրել է ապօրինի ընդերքօգտագործում. հաղորդում է ներկայացվել ՔԿ 19:0016 Հլս, 2026
  • Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ 18:5416 Հլս, 2026
  • Հայաստանում արհեստական բանականության տեխնիկական հնարավորությունների հզորացման նպատակով Կառավարությունը գումար է հատկացրել 18:4316 Հլս, 2026
  • Գերագույն ռադան հաստատել է երկրի նոր կառավարության 16 նախարարի նշանակումը 18:3616 Հլս, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Ունա Բաքլին կարևորել են ՀՀ-ի և Իռլանդիայի փոխգործակցության ընդլայնումը 18:2916 Հլս, 2026
  • Առավել հստակ և կիրառելի ձևաթղթային կարգավորումներ՝ անհատական բնակելի տների կառուցման պարզ դեպքերի համար 18:2416 Հլս, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր 18:1916 Հլս, 2026
  • Ռուս-ուկրաինական հակամարտության տարածումը շարունակում է լուրջ սպառնալիք մնալ. Ֆիդան 18:1316 Հլս, 2026
  • Այգավան գյուղում մարզադահլիճ կկառուցվի 18:0616 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015