Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը հնարավոր է կրկին երկարաձգվի:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով մարտի 13-ից Հայաստանում հայտարարվել էր 30-օրյա արտակարգ դրություն, սակայն ապրիլին այն երկարաձգվեց ևս 30 օրով՝ մինչև մայիսի 14:
«Արտակարգ դրության երկարաձգման հարցը քննարկվում է»,- 1lurer.am-ին տեղեկացրեց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: