Արևիս սահմանամերձ գյուղի մեղվաբույծներն արդեն 10 օր ահաբեկված են. մոտակա անտառից արջը իջել, հարձակվել է փեթակների վրա։ Մեղրի համն առած արջից խուսափելով՝ մեղվաբույծները փեթակները հեռացրել են գյուղից։ Գյուղացիների հույսը, սակայն, պատկան մարմիններն են, նրանցից են ակնկալում հարցի լուծումը։
Մանրամասները՝ տեսանյութում: