Առատ տեղումներն անսպառ դժվարություններ են ստեղծել Ռանչպար գյուղում: Միլիոնի ներդրում արած, օր հետո բերքը շուկա վաճառքի տանելու պատրաստվող գյուղացին կրկին փաստի առաջ է: Այգի ու ջերմոց ջրի տակ են անցել:
Դեպքի վայր եկած Արարատի մարզպետը պարզաբանել է. խնդիրը 20-30 տարվա պատմություն ունի, բայց այս կարգի վարարում ու այս ծավալի վնասներ առաջին անգամ են արձանագրել: