Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ գյուղատնտեսական նշանակության տարածքներ այցից:
«Հարգելի՛ հայրենակիցներ
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ միասին այցելել ենք գյուղատնտեսության ու վերամշակող արդյունաբերության արցախյան հաջողված օրինակներ հանդիսացող տնտեսություններ: Տեղերում արդյունավետ քննարկումներ ենք ունեցել մեր ժողովրդի պարենային անվտանգության ապահովման խնդիրների շուրջ: Պայմանավորվել ենք համատեղ ջանքերի գործադրմամբ նոր քայլեր ձեռնարկել մեր միասնական հայրենիքի չօգտագործված գյուղատնտեսական պոտենցիալն իրացնելու ուղղությամբ:
Համոզված եմ՝ արդյունքները սպասեցնել չեն տա, քանի որ ունենք եւ՛ կամք, եւ՛ համապատասխան ներուժ»,- գրել է նա: