Խորհրդարանում այսօր պատգամավորները նաև ժպտալու և դրական էմոցիաներ ստանալու առիթ ունեցան: Ամբիոնին մոտեցավ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և դիմեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին:
«Պետք է քննադատեմ Ձեզ: Օրեր առաջ դուք ինձ քննադատեցիք, և ես Ձեզ ասացի, որ միշտ պատրաստ եմ Ձեզնից լսել Ձեր խորհուրդը, և հիմա ուզում եմ նաև դրա առարկայական ապացույցը ներկայացնել»,- ասաց Սիմոնյանը և հեռացավ ամբիոնից, ապա վերադարձավ վարդերի փնջով: Այն նվիրեց Զոհրաբյանին՝ շնորհավորելով նրա տարեդարձը: Ներողություն խնդրեց սոցիալական հեռավորությունը չպահելու համար:
«Մենք հաճախ վիճում ենք, քաղաքական տարբեր հայացքներ ունենք տարբեր հարցերի հետ կապված: Բայց Ձեր փորձառությունը, Ձեր գեղեցկությունն այս դահլիճում թող անսպառ լինի»,- ասաց Ալեն Սիմոնյանը: