Ըստ շրջանառվող լուրերի՝ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան ասաց, որ պաշտոնական տեղեկություն չկա և թեմայի շուրջ որևէ մեկնաբանություն չունի։
Հիշեցնենք, որ Էրիկ Գրիգորյանը ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2018 թ․-ից, արդեն 2019 թ. հունիսի 1-ին՝ Կառավարությունում կառուցվածքային փոփոխություններից ու նախարարության անվանափոխությունից հետո նշանակվել է շրջակա միջավայրի նախարար: