ՀՀ վարչապետի առաջարկությամբ, նախագահի հրամանագրով՝ Արգիշտի Քյարամյանը մայիսի 5-ին նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի.
Արգիշտի Քյարամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- նշված է նախագահ Սարգսյանի այսօրվա հրամանագրում:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արգիշտի Քյարամյանը մայիսի 4-ին ազատվել էր պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից (Քյարամյանը միաժամանակ կատարում էր ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները): Նույն օրը Քյարամյանը վարչապետի որոշմամբ նշանակվել էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:
Այսօր արդեն նա ազատվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից՝ նշանակվելով ԱԱԾ տնօրենի տեղակալ: