Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ալբերտ Աբգարյանն ազատվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Ալբերտ Աբգարյանին ազատել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- գրված է որոշման մեջ: