Մայիսի 4-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի հերթական նիստը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:
ԱԺ-ից տեղեկացնում են, որ խորհրդի նիստին քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մայիսի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է պարտադիր քննարկման 6, գլխադասային հանձնաժողովների կողմից դրական եզրակացություն ստացած 12 և գլխադասային հանձնաժողովների կողմից բացասական եզրակացություն ստացած 5 հարց, մայիսի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 27 հարց: