Դեռ 2013-ին՝ նախագահի ընտրության քարոզարշավի ժամանակ, երկրորդ ժամկետի համար առաջադրվող Սերժ Սարգսյանը խոստանում էր Հայաստանում նոր ու խոշոր ջրամբարներ կառուցել:
Նրա պաշտոնավարման ընթացքում, սակայն, ոչ Եղվարդի, ոչ Քաղսիի, ոչ էլ Վեդիի ջրամբարները չգործարկվեցին:
Վեդիի ջրամբարի կառուցումը մեկնարկեց միայն 2017-ին, կավարտվի 2021-ի գարնանը: Վեդիի ամբարած ջրի շնորհիվ կնվազի Սևանի ջրառը, կլուծվի Արարատի ու Արմավիրի հողերի ոռոգման խնդիրը: