ՀՀ պարետատան, Արտաքին գործերի նախարարության և Իտալիայում ՀՀ դեսպանության համատեղ ջանքերով Իտալիայում գտնվող ևս հինգ ՀՀ քաղաքացի Վենետիկ-Երևան հատուկ թռիչքով այսօր վերադարձել է Հայաստան:
Ինչպես հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը, ՀՀ քաղաքացիները կգտնվեն կարանտինում: