Ադրբեջանի քաղաքական այլախոհ, Եվրամիությունում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամմադովը սկանդալային գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին համեմատելով մոլագարի հետ, որը բռնանում է իր զոհին՝ ժողովրդին:
«Ադրբեջանում ստեղծված իրավիճակի պատկերավոր նկարագրությունը:
Զոհ-ժողովուրդը գտնվում է մոլագարի ձեռքում, ժանգոտ կողպեքով փտած պահարանում, որը շուտով կփլվի:
Մոլագարը լկտիաբար բռնանում է զոհ-ժողովրդին՝ լռության դիմաց տալով հաց, ջուր, իսկ այժմ էլ ավելացնելով 190 մանաթ:
Զոհը խորամանկորեն ինչ-որ ձևով կարողացել է մուտք գործել սոցիալական ցանցեր, և մենք նրան համոզում ենք ազատվել մոլագարի ձեռքից:
Զոհն ամեն ինչ հասկանում է, սակայն ոչ մի կեպ չի կարողանում վճիռ կայացնել: Զոհը նույնիսկ ընտելացել է մոլագարին և չի ցանկանում կորցնել իր 190 մանաթն ու կերը:
Մեր խնդիրն այն է, որ ժողովրդին համոզենք հանել ժանգոտ կողպեքն ու դուրս պրծնել այն հոտած ու փտած միջավայրից, որտեղ իրենց պահում է մոլագարը»,- գրում է Արիֆ Մամմադովը: